Էսօր մի դրվագ հիշեցի՝ չգիտեմ ինչո՞ւ: 1999 թվականի նոյեմբերի 2-ն էր (ես էն ժամանակ «Ա1+»-ում էի), ու Պարույր Հայրիկյանը մամուլի ասուլիս հրավիրեց: Հասկանալի էր, որ խելքից դուրս քանակությամբ լրագրողներ էին հավաքվել, քանի որ բոլորն ակնկալում էին քաղաքական հայտարարություն կամ գոնե վերաբերմունք՝ կապված հոկտեմբերի 27-ի հետ (զոհերի հուղարկավորությունից ընդամենը 2 օր էր անցել): Հայրիկյանը դեմքի լուրջ արտահայտությամբ սկսեց խոսել սահմանադրական բարեփոխումներից (էդ ժամանակ Հայրիկյանը ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումներ մշակող հանձնաժողովի նախագահն էր): Ասել, թե ի՞նչ կարգի շոկ էր լրագրողների մոտ՝ նշանակում ա ոչինչ չասել: Երբ Հայրիկյանն իր «ելույթն» ավարտեց ու լրագրողներին առաջարկեց հարցեր տալ՝ ծպտուն անգամ չլսվեց, որովհետև... Ինչ-որ ժամանակ անց միայն հնչեց առաջին հարցը. հոկտեմբերի 27-ից հետո Դուք չե՞ք գտնում, որ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը պիտի հրաժարական տա: Հայրիկյանը երկար ծամծմեց, ամեն կերպ փորձեց խուսափել ուղիղ պատասխանից, բայց, արդյունքում, ասաց՝ Սերժ Սարգսյանը պիտի հրաժարական տա: Բնականաբար, իմ ռեպորտաժը ամբողջովին կառուցված էր հենց էս արտահայտության վրա: Ի՞նչն է, սակայն, հատկանշական: 15.45-ին «Այբ-Ֆե»-ի թողարկումից անմիջապես հետո Հայրիկյանն իջավ «Ա1+» (էն ժամանակ ԱԻՄ-ն ու «Ա1+»-ը նույն շենքում էին` մեկ հարկի տարբերությամբ) ու, բառացիորեն, սկսեց աղաչել, որ ռեպորտաժը եթերից հանվի: Թե ինչո՞ւ` չեմ կարող ասել: Եզրակացություններ ժամանակին արել եմ (էական չի), սակայն, երևի, մեղավոր եմ, որ էս ու էս կարգի պատմությունները երբևէ չեմ հասարակայնացրել: Իզուր, քանի որ հակառակ դեպքում Հայրիկյանը, միգուցե, էլ երբևէ նախագահի թեկնածու չառաջադրվեր: Ընդ որում, սա Հայրիկյանի միակ «կիքսը» չի: КАЮСЬ !
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.sardaryan/posts/580997931924305
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել