Այն, ինչ անվանում են հեղափոխություն, իրականում արևմուտքի կազմակերպածն էր․․․ Պետերբուրգի բանվորները գործադուլի համար իրենց աշխատավարձից մի քանի անգամ ավելի շատ էին ստանում Գերմանիայի հատուկ ծառայությունների կողմից․․․ Սակայն իրենց ծրագիրն իրականացնելու համար պետք էր իշխանությունից հեռացնել Լենինին, որը Ռուսական երևույթ էր, և նրան փոխարինել մի այնպիսի երևույթով, որի միակ մտահոգությունը լիներ իր իշխանությունը․․․ Դա էլ իրականացրին․․․ Պատերազմից առաջ ասպարեզից փորձեցին հեռացնել բոլոր այն զորահրամանատար-ներին, որոնք հայտնի էին որպես չկոտրվող և կարող էին ընդդիմանալ և պաշտպանել հայրենիքը․․․ Այ, այս մեկը չկարողացան անել։ Հակառակը․․․ Պատերազմը առաջ քաշեց և բարձրացրեց նորահայտ և բազմաթիվ անկոտրում կամքի տեր մարդկանց․․․ Ստալինն արդեն անզոր էր այդ բազմահազար ու անվեհեր հրամանատարների դեմ․․․ Ցավալի է, բայց մեր քսանհինգամյա իշխանություններին կարծես թե հաջողվել է ասպարեզից հեռացնել բոլոր նրանց, ովքեր հայտնի էին որպես չկոտրվող, կարող էին ընդդիմանալ և պաշտպանել հայրենիքը․․․ Փաստն այն է, որ այսօր հասարակության որոշ մասն է պաշտպանում <<Սասնա Ծռերի>> գործողությունը․․․ Բայց երբ ֆիզիկապես չեզոքացվում էին այնպիսի հայրենանվեր ու բանիմաց գործիչներ, ինչպիսիք Արթուր Մկրտչյանն էր, Մոնթե Մելքոնյանը, Աշոտ Ղուլյանը և տասնյակ այլ հրամանատարներ, որոնք գիտեին ինչ են անում և իրենց սկսածը կարող էին հասցնել մինչև վերջ, այդ նույն հասարակության մտքով չէր անցնում, որ իր աչքի առաջ կազմաքանդում են իր պետությունը՝ հայրենիքը, և միայն այսօր, այն էլ <<վերջին մոհիկանների>> միամիտ, հախուռն գործողությունն է ստացել մի մասի աջակցությունը․․․ բայց այս ամենը կարծես իշխանությունների սրտով է՝ շեղել հասարակության ուշադրությունը իրենց համար միակ և գլխավոր խնդրից՝ իշխանության համար պայքարից․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել