Քաղաքական  մեկնաբան

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօր հայտարարել է, թե իշխանությունը պետք է կողմնորոշվի, եթե կարծում են, որ հացադուլավորի կողմից անհրաժեշտ գործողությունների կատարումը շոու է, ինչպես Արմեն Աշոտյանն է համարում, ապա նա կհրաժարվի առողջապահության նախարարության առաջարկած ծառայություններից: Կարծում եմ` նախագահի թեկնածուն պետք է Արմեն Աշոտյանի և Դերենիկ Դումանյանի քայլերում տարբերակում մտցնի: Ա. Աշոտյանը նրա գործողություններին գնահատական է տվել որպես քաղաքական գործիչ` վերլուծելով ստեղծված իրավիճակը, իսկ Դ. Դումանյանը նախագահի թեկնածուին իր ծառայություններն է առաջարկել որպես համապատասխան գերատեսչության ղեկավար` առաջնորդվելով մասնագիտական պարտականություններով: Այս պայմաններում, կարելի է վստահորեն նշել, որ «իշխանության կողմնորոշման» հարցի առաջ քաշման անհրաժեշտություն չկա, քանի որ թեկնածուի կողմից բարձրաձայնված հարցերը միանգամայն տարբեր հարթություններում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել