Աշոտ Մանուչարյանի գաղափարական և մտածելակերպային պատկանելիության մասին, թերևս, անիմաստ է խոսել։ Մարդը չի էլ թաքցնում իր՝ հավերժական հոմոսովետիկուս կարգավիճակը, բայց այ թե իրեն ծափահարողներն ինչ են հասկանում Մանուչարյանի ասածից արդեն լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Աշոտ Մանուչարյանի ելույթները բացատրելը դժվար, շատ դեպքերում, անգամ անհնարին է բացատրելը, բայց միևնույն ժամանակ գործը հեշտանում է, երբ մասնագիտական մոտեցում ես ցուցաբերում։ Այդ ժամանակ ակնհայտ երևում է, որ այս մարդը դասական դեմագոգիայի մասնագետ է։ Բայց անկախ նրանից, որ Մանուչարյանի ցանկացած հրապարակային ելույթ դուրս է տրամաբանությունից, երեկ նա մի շատ կարևոր դիտարկում արեց։ Մանուչարյանը հարթակից հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը Հայաստանը վերածում է Իսլամական պետության և այդպիսով «Սասնա Ծռեր» խմբին ուղղակիորեն համեմատեց Իսլամական պետության ահաբեկիչների հետ։ Մի պահ ինձ թվաց ներքևում կանգնած մարդիկ կսկսեն Մանուչարյանին հեռացնել հարթակից, բայց անգամ այդ ակնհայտ անհեթեթ հայտարարությունն արժանացավ օվացիայի։
Հ.Գ. Մի քիչ էլ, որ շարունակվի Մանուչարյանի դեբյուտները շատ հնարավոր է «Սասնա Ծռերին» արդեն կանիբալիզմի մեջ մեղադրող ելույթները ծափողջույնների արժանանան։
Հ.Գ. 2 Մանուչարյան Աշոտին փոխանցեք, որ «սեքս» ոճի երաժշտություն չկա, հա, համ էլ ասեք, որ երեխեքին արագիլը չի բերում ու սեքսն էլ նենց չի, որ վատ բան ա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել