Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անհրաժեշտ է համարում Ռուսաստանի հետ բաց դիվանագիտական խողովակի աջակցությունը, որպեսզի Սիրիայի կոնֆլիկտը կարգավորվի: Այս մասին «Ռոյթեր»-ին հայտնել են ամերիկացի պաշտոնյաներ:

Չնայած վարչակազմի մյուս ներկայացուցիչների թերահավատությանը, Քերին ակտիվորեն հանդես է գալիս Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցության օգտին:

«Մենք կարծում ենք, որ դեռ պետք է հակված լինենք այդ մոտեցմանը: Մնում է հետևել, թե դա ուր մեզ կհասցնի»,- գործակալության հարցմանն ի պատասխան՝ ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Նրա խոսքով, իրենք շատ անհանգստացած են Հալեպում առկա իրավիճակով, և կիսվել են իրենց մտահոգությամբ Ռուսաստանի իշխանությունների հետ:

Օգոստոսի 4-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրիայի հարցով Ռուսաստանի դեմ հանդես է եկել նոր շեշտադրումներով: Օբաման վստահ չէ, որ Ռուսաստանին կարելի է վստահել, և Սիրիայի հարցում հնարավոր անհաջողությունը կլինի Մոսկվայի խղճի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել