Artsakhpress.am-ը գրում է.

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարությունն օգոստոսի 4-ից 5-ը նախապատրաստել և իրականացրել է օպերատիվ դաշտային երթ, որի ընթացքում ճշտվել են ենթակա զորամասերի և ստորաբաժանումների մարտական խնդիրները, ստուգվել է և զորահավաքային պատրաստությունը:

Ծրագրային միջոցառումն անցկացվել է Զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Միջոցառման ընթացքում ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության համապատասխան պաշտոնատար անձանց հետ կատարվել են ճշտումներ, անցկացվել են դաշտային պարապմունքներ, որոնց արդյունքներն ամփոփվել են Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանում:

Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը ռազմակայանի հրամանատարության հետ համատեղ խորհրդակցության ընթացքում հանդես է եկել համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկություններով:

Համատեղ ծրագրային վարժանքի մասնակիցների համար կազմակերպվել է նաև մշակութային միջոցառում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել