Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ն ու Վրաստանը որոշել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանական ներուժի ավելացման, տեղեկատվության փոխանակման և առանցքային այլ ռազմական ոլորտներում՝ վրացական տարածքների ռուսական օկուպացման շարունակման ֆոնին` «Գրուզիա օնլայնի» հաղորդմամբ նշված է պաշտպանության և անվտանգության հարցերով վրաց-ամերիկյան աշխատանքային խմբի համատեղ հայտարարության մեջ:
Հանդիպման ժամանակ ԱՄՆ-ն Վրաստանին վստահեցրել է, որ աջակցում է եվրաատլանտյան ինստիտուտներին ինտեգրվելու նրա ձգտմանը: Երկու կողմն էլ ընդգծել են միջոցառումների փաթեթի ամբողջական իրագործումը, որը կոչված է օգնելու Վրաստանին՝ նախապատրաստվելու ՆԱՏՕ-ին անդամակցությանը:
Կողմերը վճռական մտադրություն են հայտնել ամրապնդելու Սև ծովի անվտանգության ոլորտում համագործակցությունը և ճանաչելու Վրաստանի դերը` որպես տարածաշրջանում հատուկ գործընկերոջ: Կողմերը Ռուսաստանին կոչ են արել իրենց զորքերը դուրս բերել Աբխազիայից և Հարավային Օսիայից՝ 2008 թ. հրադադարի համաձայնագրի համաձայն:



