Ladynews.am-ը գրում է.

Սովորաբար տղան, ում հետ դուք հանդիպում եք, դառնում է ձեր ամենահարազատ և սիրված մարդը, բայց ոչ միանգամից, այլ քայլ առ քայլ: Սակայն լինում են պահեր, երբ դուք հասկանում եք` ահա սկսվել է նոր, կայուն փուլ ձեր հարաբերություններում:

1. Նա ձեզ ծանոթացրել է իր ընկերների և հարազատների հետ: Ինչ է դա նշանակում` դուք ստացել եք օրինական կարգավիճակ:

2. Նա հրավիրել է ձեզ ինչ-որ մեկի հարսանիքին: Սովորաբար այդպիսի իրադարձություններին հանկարծակի ծանոթներին չեն հրավիրում: Առավել ևս ձեզ պարտադիր տանջելու են «իսկ դուք երբ եք պատրաստվում» հարցով: Նա գիտի դրա մասին և դա նրան չի խանգարում:

3. Դուք հենց նոր նշել եք հարաբերությունների առաջին տարին: Թվերի մոգականությունը ազդում է նաև նրանց վրա, ով ցույց է տալիս, որ ամյակներին ուշադրություն չի դարձնում: Մեկ տարի իրար հետ, դա այն պահն է, երբ ժամանակն է մտածել համատեղ ապագայի մասին:

4. Դուք քննարկել եք համատեղ ապագան: Տարբեր պատճառներով մարդիկ երբեմն հայտնվում են փակուղի տանող հարաբերություններում: Միգուցե ձանձրույթից կամ միայնակության զգացողությունից ելնելով, ուղղակի լավ ժամանակ անցկացնելու համար: Այդպիսի հարաբերություններում հասունանում է պահ, երբ երկուսն էլ զգում են, որ կատակը երկարել է և ժամանակն է ավարտել դա: Սակայն եթե դուք սկսում եք խոսալ, թե ինչ եք անելու ոչ միայն առաջիկա հանգստյան օրերին, այլ օրինակ մեկ տարի անց, ուրեմն ձեր մոտ ամեն ինչ լուրջ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել