Հայ-ադրբեջանական հարաբերությունների հստակեցումը բնականաբար կախված է, թե ինչպիսի հանգուցալուծում կստանա Ղարաբաղյան հիմնահարցը։ Ռադիկալ դիրքորշումների և ուլտիմատումների ժամանակը գնալով փաստորեն սպառվում է՝ մասնավորապես միջազգային կառույցների անդրադարձը Ադրբեջանում տեղի ունեցող ռեպրեսիաներին, Հայաստանում վերջերս ՊՊԾ գնդի գրավումն ու դրանից բխող արձագանքները գալիս են ավելի համապարփակ ընդգծելու, որ ներքին բախումների հավանականությունը գնալով մեծանում է, իսկ խնդիրը այդպես էլ չի լուծվում՝ հակառակը ապրիլյան քառօրյաից հետո խաղաղ կարգավորման հավանականությունը հասել է համարյա թե զրոյական մակարդակի։ Սովորաբար յուրաքանչյուր բանակցություն,երբ մտնում է փակուղի,անհրաժեշտ է լինում ինչ-որ «բում» այդ փակուղուց դուրս գալու համար։ Հայաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցած դեպքերի ընթացքում մի քանի անգամ փոխվեց բողոքի արտահայտչամիջոցն ու հասեատերը։ Սակայն ընդանուր դժգոհության թիրախը ոչ թե անձամբ Սերժ Սարգսյանն էր, այլ Ղարաբաղի հարցում նրա որդեգրած իբր թե պարտվողական մոտեցումը։ Եվ ուրեմն Սարգսյանը ուղակի ածանցյալ էր աjդ հարցում։ Գործընթացը սակայն իսկապես որոշակի խուճապ առաջացրեց իշխանական շրջանակներում և պարզ էր, որ արտաքին որոշ ուժեր գործընթացի հաջողման պարագայում կարող էին դառնալ պրոսեցի իսկական շահառուն։ Ադրբեջանում իհարկե Իլհամ Ալիևի դիրքերը ավելի հաստատուն են, սակայն դա էլ իր հերթին որոշակի վտանգներ է առաջացնում։ Տարիներ շարունակ պետական քարոզչամեքենան սեփական հանրությանը կերակրել է Լեռնային Ղարաբաղի վերադարձնելու կերակրով։ Ադրբեջանական հանրությունը իհարկե ինֆորմացիոն թթվածնի կարիք շատ ունի, սակայն ապրիլյան քառօրյաից հետո հատկապես ակնհայտ է դառնում, որ գնալով այդ հռետորաբանության ֆարսը ջրի երես է դուրս գալիս ու վաղ թե ուշ Ալիևը փաստի առաջ է կագնելու։
Ահա ասյստեղ արդեն որոշակի տրամաբանություն կարելի է գտնել Ռուսաստանի դերի ակտիվացման հետ։ Լավրովյան պլանը միգուցե վերջնականապես ի կատար չածվի, սակայն որպեսզի երկու պետություններում ցնցում չլինի անհրաժեշտ է նախ գտնել մի այնպիսի տարբերակ, որ երկու երկրների հասարակությունների համար փոքրիշատե ընդունելի կլինի, որով Ադրբեջանը կստանա որոշակի հողեր, իսկ Հայաստանը գոնե միառժամանակ դուրս կգա բլոկադայից, որի մեջ է գտնվում արդեն 25 տարի։ Չի բացառվում, որ Հայատանից հետո, որ քաղաքական անկայունության որոշակի սիմպտոմներ նկատվեն նաև Ադրբեջանում, հանրության տրամադրությունները շոշափելու համար, որոնք սակայն դժվար դժվար հանգեցնեն Ալիևի վարչակազմի տապալմանը։ Փոխարենը նրան տալով ալիբի Ղարաբաղի հարցում զիջումների համար։ Այսպիսով բոլոր կողմերը գոհ կմնան։ Ռուսաստանը կպահպանի իր ազդեցությունը երկու երկրներում՝ Ադրբեջանին ներռալով իր անմիջական ազդեցության ներքո, դե իսկ Հայաստանի մասով կդադարեն հակառուսական տրամադրությունների աճը, որը դեռ շարունակվում է և չի բացառվում, որ նյութականացվի քաղաքական ակցիաների միջոցով։
Սա իհարկե ընդամենը տարբերակ է, սակայն հաշվի առնելով տարածաշրջանում վերջին դեպքերը, չի բացառվում, որ իրականություն դառնա շուտով