2.9 միլիարդի կորուստ Ադրբեջանի նավթային ֆոնդում
Ադրբեջանի նավթային պետական ֆոնդի ակտիվները ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 34,2 միլիարդ. դոլար: Համեմատության համար պետք է նշել, որ 2014 թ.-ին այն կազմել է 37,1 միլիարդ: Փաստացի՝ Ադրբեջանը երկու տարվա ընթացքում կորցրել է մոտ 2,9 միլիարդ դոլար:
Ադրբեջանի տնտեսության վրա բացասական է ազդել նաև Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից: Դրա հետևանքով Sofaz-ի վնասները կազմել են մոտ 750 մլն դոլար:
Շարունակվում են կրճատվել նաև Ադրբեջանում գործող մանր ու միջին ձեռնարկությունները: Ինչ վերաբերում է ադրբեջանական մանաթի արժեզրկմանը, ապա դրա հետևանքով մեծացել է տնային տնտեսությունների և գործարարների պարտքային բեռը, քանի որ վերը նշված սուբյեկտները իրենց վարկերը մարում են դոլարով: Դրա հետևանքով բանկերը սկսեցին հրաժարվել վարկեր տրամադրել:
Այսքանից հետո սպասելի էր, որ կկրճատվեն նաև բնակչության եկամուտները և գնողունակությունը: Գործազրկությունը ավելանում է օրեցօր: