Artsakhpress.am-ը գրում է.

Թուրքիայի եւ Գերմանիայի հարաբերություններն այնքան վատ վիճակում են, որ երկրները բանակցությունների համար հիմք չունեն:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը, փոխանցում է Reuters-ը:

Նա նշել է, որ Բեռլինի եւ Անկարայի հարաբերությունները կարեւոր են Եվրոպայում զանգվածային միգրացիան զսպելու տեսակետից, սակայն իրավիճակն այնպիսին է, որ բանակցությունների համար «ոչ մի հիմք» չկա: Նա հիշեցրել է, որ Գերմանիան մտահոգված է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո կատարվող մասայական ձերբակալություններով:
«Մենք միմյանց հետ որպես երկու տարբեր մոլորակների էմիսարներ ենք խոսում: Չկա փոխըմբռնման, բանավիճելու հիմք», ասել է Շթայնմայերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել