Ուսումնասիրելով Ադրբեջանի տնտեսության վերջին ցուցանիշները, կարել է ասել, որ բացասական միտումը Ադրբեջանում շարունակվում է: Մի կողմ դնելով հուզական և պաթետիկ զեղումները, ներկայացնենք ստեղծված իրավիճակը փաստերով:
2016 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում Ադրբեջանը արդյունահանել է 17,5 միլիոն տոնա նավթ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 17,658 միլիոնի փոխարեն: Չնայած այն հանգամանքին, որ նույն ժամանակահատվածում 0,9%-ով աճել է գազի արտահանումը, այնուամենայնիվ եկամուտների տեսանկյունից արձանագրվել է անկում:
Առհասարակ վերջին հինգ տարիներին նավթի արդյունահանումը կրճատվել է 9 միլիոն տոննայով:
Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա նույն ժամանակահատվածում այս տարի արձանագրվել է պարտքի 70 %-անոց աճ:
Վերջում որպես հավելում պետք է արձանագրել, որ նվազել են նաև Ադրբեջանի ԿԲ-ի պահուստները: Բացասական տարբերությունը կազմել է 732 միլիոն դոլար: