2016թ-ի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 3 606.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.9%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ԱՎԾ-ի՝ հունվար-հունիս ամիսներին ՋԷԿ-երի արտադրության ծավալները կրճատվել են 22%-ով և կազմել 841.2 մլն կՎտ ժամ:
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ աճել են 3.9%-ով՝ կազմելով 1 237.5 մլն կՎտ ժամ։
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 1 526.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.4%-ով:
ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ այլ աղբյուրների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կրճատվել է 57.1%-ով և կազմել 0.9 մլն կՎտ ժամ, իսկ ջերմային էներգիայի արտադրությունն էլ նվազել է 26.8%-ով՝ կազմելով 51.3 հազար հեգաջոուլ:



