Ամերիկյան Foreign Policy պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի հանդեպ ԱՄՆ քաղաքականությունը նրան մղում է Ռուսաստանի գիրկը:

«Օգոստոսի սկզբին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի հանդիպումը, որը կդառնա դեպի Մոսկվա Անկարայի շրջվելու սկիզբը:

Մերձեցման հիմքերը շատ են, սակայն հիմնական պատճառը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դիրքերի վերականգնումն է: Սիրիայում իրավիճակը կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ ռուս-իրանական հարձակումը Թուրքիային դրեց «շախ և մատ» իրավիճակում և նրան մեկուսացրեց երկրի հյուսիսից:

Այժմ ընթանում է Հալեպի գործողությունը, և անգամ «համառ» Էրդողանը չի կարող անտեսել այն փաստը, որ Ասադը երկար ժամանակ կմնա իշխանության ղեկին: Նահանջելով Ասադի խնդրից՝ Էրդողանը փորձում է ապաարգելափակել Ռուսաստանի հետ համագործակցությունը իր համար առանցքային ոլորտներում:

Օրինակ՝ նա ցանկանում է ջախջախել «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK) և նրա բարեկամ «Դեմոկրատական միություն» կուսակցությանը (PYD), իսկ դրա համար անհրաժեշտ է նրանց զրկել միջազգային աջակցությունից և հատկապես տարածաշրջանային դաշնակիցներից՝ Ռուսաստանից ու Իրանից:

Սանկտ Պետերբուրգում հնարավոր է գործարք. Ռուսաստանը զերծ է մնում կուսակցություններին աջակցելուց, որոնք գնալով ավելի մեծ խնդիր են ներկայացնում Անկարայի համար՝ բանակի մարտունակության անկման ֆոնին, իսկ Թուրքիան փոխարենը համաձայնվում է աչք փակել Ասադի գործողությունների վրա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել