2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը վճարել է 2,5 միլիարդ դրամ ապահովագական հատուցում, որի գերակշիռ մասը՝ 1,39 միլիարդ դրամը, կազմել են ԱՊՊԱ գծով հատուցումները: ԱՊՊԱ հատուցումներում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության մասնաբաժինը շուկայում ամենամեծն է և կազմում է 35%: Կարևոր է նշել, որ հավաքագրված ապահովագրավճարներով ընկերության մասնաբաժինը կազմում է 30%, ինչը վկայում է, որ ընկերությունը վճարում է ամենամեծ հատուցումները շուկայում:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից վճարված միջին հատուցումը նույնպես շարունակում է մնալ ամենաբարձրը՝ կազմելով 216,000 դրամ: Մինչդեռ շուկայի միջին հատուցումը կազմում է 186,000 դրամ, այսինքն 30,000 դրամով պակաս ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության միջին հատուցումից:
2016 թվականի առաջին 6 ամսվա ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ԱՊՊԱ ոլորտում բավարարել է 6,320 հատուցման դիմում, որից 270-ը՝ մարդկանց կյանքին և առողջությանը պատճառված վնասների գծով:
2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից վճարված ամենամեծ հատուցումը մեկ ապահովագրական պատահարի գծով իրականացվել է ֆինանսական ռիսկերի ապահովագրության տեսակով և կազմել է 378 միլիոն դրամ:
Տեղեկանք. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ:
Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 4,5 միլիարդ դրամ:
Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 50 գրասենյակր, այդ թվում 20 մասնաճյուղ, 15 գրասենյակ Երևանում, և 35՝ Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքաներում:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից: 2016 թվականին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն առաջինը Հայաստանում ստացել է ISO 9001:2015 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ Բրիտանական ստանդարտների ինստիտուտից:



