Իշխանությունների վարքը հասկանալի է, նրանք պիտի ձգտեն նսեմացնել Սասնա ծռերին, որպեսզի զենքի դիմելը չդիտվի որպես ռոմանտիզմ և ի հայտ չգան հետևորդներ: Նրանք պիտի անպատկերացնելի բիրտ լինեն Սասնա ծռերի հանդեպ, անգամ խոշտանգեն, որպեսզի մյուսները զգուշանան և չգնան ծռերի ճանապարհով:
Նրանց վարքը հասկանալի է:
Այդպես վարվում էին նաև եվրոպական թագավորները հեղափոխականների հետ՝ մերժելով բարեփոխումները և գտնելով, որ բռնաճնշումն է արդյունավետ և միակ ճանապարհը:
Եվ որտե՞ղ են հիմա այդ թագավորները...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/a.pepanyan/posts/10210534677867128?notif_t=close_friend_activity¬if_id=1470382033319434
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել