Newmag.am-ը գրում է.

newmag-ը ներկայացնում է նախագահ Սերժ Սարսգսյանի նվերները, որոնք նա ստացել է պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների, ներպետական և արտասահմանյան այցերի ժամանակ:

Երկրի առաջնորդները միմյանց հյուր դատարկաձեռն չեն գնում: Հյուրընկալության կանոններն այստեղ այլ են, մեկ տուփ կոնֆետով նախագահին հյուր չես գնա: Oրինակ, Տոկիոյի քաղաքապետը Վաշինգտոնին 1909-ին նվիրեց 20 բալենի:  ԱՄՆ 27-րդ նախագահ Ուիլիամ Տաֆտը դրանք տնկեց Պոտոմակ գետի ափին: ԱՄՆ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը 1802-ի ամանորին նվեր ստացավ 300 կգ պանրի գլուխ: Իրականում նվերը բապտիստ-հանրապետականների բողոքի նշանն էր: Ջեֆերսոնը, որը երբեք չէր ընդունում անվճար նվերներ, պանրի համար վճարեց 200 դոլար: ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի ամենատպավորիչ նվերներից մեկը փորագրված դեղձի կորիզն էր: Գլուխգործոցի մի կողմում  նախագահի դիմանկարն էր, մյուսում փորագրված էր Սուրբ Քրիստոֆերի պատկերը: 2010-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կոլումբիայի նախագահ Ուգո Չավեսից նվեր ստացավ մեկ տարա բանանի մուրաբա, կակաո և շոկոլադ: Երկու տարի անց նախագահ Վլադիմիր Պուտինը Ուգո Չավեսին նվիրեց 3-ամսական ռուսական տերիերի ձագ: Ոչ պաշտոնական ցեղատեսակն անվանում են Ստալինի շուն, քանի որ այն խաչասերվել է ԽՍՀՄ-ում:

Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ստացած բոլոր նվերները, անկախ արժեքից, հաշվառվում, պահվում և ցուցադրվում են նախագահական նստավայրի նվերների թանգարանային հատվածում:

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի նվերները նախագահ Սարգսյանին

Տիգրան Մեծի (մ.թ.ա. 95-55թթ) ժամանակաշրջանի հազվագյուտ պղնձե մետաղադրամներ՝ կես խալկ և մեկ խալկ անվանական արժեքով։tigran-mets

Կիլիկյան Հայաստանի արծաթե դրամ: Մետաղադրամի վրա պատկերված են Իզաբելլա թագուհին և Հեթում Թագավորը (1226-1252թթ.)։ Մեջտեղում խաչն է: Մետաղադրամի ուրվագծով հայերեն գրված է՝ «Աստծո կամքով»։ Դրամի հակառակ կողմում դեպի ձախ քայլող առյուծ է, որի հետնամասում խաչ է։ Մետաղադրամի եզրին գրված է «Հեթում՝ Հայոց Թագավոր»։

kilikyan

ՀԽՍՀ գինու պետական մառանների կնիք (1920-ականներ): Մառանները առևտրական Նիկոլայ Շուստովի հիմնած՝ Երևանի «Արարատ» գինու և կոնյակի կոմբինատի (1922) մասնաճյուղերն էին: Գործարանը 1998-ին վաճառվեց ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությանը։ ՀԽՍՀ պետական գինու մառանների բնօրինակ կնիքը պահպանվում է ՌԴ-ում։

ginu-kniq

ՀԽՍՀ պարտատոմս, անվանական արժեքը` 5.000.000 ռուբլի: Այն 1922-ին  շրջանառության մեջ էր հանրապետության բոլոր թղթադրամների հետ հավասար: Հայաստանը`  ԽՍՀՄ մի քանի այլ  պետությունների նման, չնայած ընդհանուր դրամային համակարգին, սեփական արժույթի արժեզրկումից խուսափելու համար շարունակում էր  5.000.000 ռուբլի անվանական արժեքով պարտատոմսեր թողարկել:

5000000-rubli

Ոսկե ժետոն, հատվել է 1739-ի ռուս-թուրքական խաղաղության պայմանագրի հիշատակին: Ռուսաստանը և Թուրքիան պատերազմել են 12 անգամ, Ռուսաստանը հաղթել է 9 անգամ: Ռուս միապետուհի Աննա Իոանովնայի օրոք մղվա ռուս-թուրքական պատերազմն ավարտվեց Թուրքերի համար խայտառակ պայմանագրով, որը կնքվեց 1739-ին , Բելգրադում:

Նվերներ` ա յ լ ե ր կ ր ն ե ր ի ա ռ ա ջ ն ո ր դ ն ե ր ի ց

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի. Ազգային զարդանախշերով հուշանվեր սպասք

iran

Լիբանանի նախկին նախագահ Միշել Սուլեյման. Բյուզանդական դարաշրջանի (5-րդ դար) լամպերի հավաքածու, որը գտնվել է  Բիբլոսի պեղումների ժամանակ:

libanan

Բուլղարիայի  նախկին նախագահ Գեորգի Պրվանով, Գինու ոսկեզօծ թաս. 

bulgaria

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել