Նոր մտածում եմ. փաստորեն նոր սահմանդրությամբ ստացվում է, որ ԱԺ-ում մարդիկ կարող են ընտրվել լինելով կուսակցությունների կազմում, ճի՞շտ եմ։ Այսինքն, ստացվում է էսպես, որ եթե մարդ մտահոգ է երկրի ճակատագրով և ունի ինչ-որ գաղափարներ, և հետաքրքիր օրենսդրական նախագծեր, ապա դրանք կյանքի կոչելու համար կամ պիտի ընտրի որևէ կուսակցության և նրա պատգամավորների միջոցով ակնկալի դրանց իրագործումը, կամ՝ ինքը պիտի դառնա կուսակցական և մտնի ԱԺ։
Կամ եթե այլ կերպ՝ ասենք տեսադաշտումս կան մարդիկ, ում կուզենայի տեսնել ազգային ժողովում (իմ պատկերացրած ազգային ժողովում), բայց նոր սահանադրությամբ, դա կարծես հնարավոր է միայն, եթե նրանք կուսակցական լինեն, այնինչ՝ կուսակցական լինելը ի սկզբանե հակասում է այդ մարդկանց աշխարհընկալմանը։ Ստացվում է շատ ապուշ մի իրավիճակ, ու եթե սա զարգացում ապրի, ապա մարդկանց զինվորական գրքույկի հետ մեկտեղ, թերևս, կարիք լինի չափահաս դառնալուց բաժանել նաև կուսակցական գրքույկներ։ Ընդ որում, շատ-շատ ազգի նվիրյալների համար առանձին կետում կնշվի «ՈՉ Պիտանի»։ Միայն ի տարբերություն զինվորական գրքույկի, էստեղ դա առավելություն կլինի։
Կարճ ասած՝ այ քեզ ախմախ համակարգ։