Ինչպես երեւում է, օրերս Սերժ Սարգսյանի մեսիջը` «նորաթուխ բլոգերին» առնչվող, տեղ է հասել:
«Բլոգերի» ամուսին, ռոտացիոն սկզբունքով ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնանթան Լիգվիստոն ճայը... պահո՜. էս Հայրիկյանը խելք չթողեց գլխներումս, եւ ուրեմն` պարոն Ջոնաթան Ջեյմս էյվսը այսօր հարկ է համարել սրբագրել յուր տիկնոջ մտքերը` բացառապես դիվանագիտական բառապաշարով՝ հասկացնելով, բա չեք ասի, էն, որ Քեթին ասում էր, անկեղծ սրտով էր ասում, ուզում էր օգնած լինել «Հայաստանին եվրոպական չափորոշիչների ու արժեքների ձգտման մեջ»:
Զուգահեռ էլ նույնքան դիվանագետ նա կանգնել է յուր կնոջ բլոգի թասիբին` փոքրիկ, նրբագեղ «ուկոլով». ընտրությունները գործընթացը կարեւոր մասն են ժողովրդավարական արժեքների հաստատման, միջազգային պարտավորությունների կատարման: Այնպես որ` նայեք:
Հիմա ի՞նչ. հարված-հակահարված դիվանագիտական-բլոգերական մարտն ավարտվե՞ց, Բրտիշը գո՞հ է: Հայաստանը չի՞ անդամակցում Մաքսային միությանը, ռուս խաղաղապահները չե՞ն մտնում Ստեփանակերտ:
Թե՞ սա ժամանակավոր հրադարդար է` նոր զարգացումներին ընդառաջ:
Թե՞ Մեծն Բրիտանիան` մարդկության եւ «լուչեզարնայա դելտայի» օրրան քաղաքակրթական Անգլիան իսկապես հասկացել էր, որ Հայաստանի հետ էդ տոնով չեն խոսում:
Թե չէ` վատ կըլնի: ճ



