Artsakhpress.am-ը գրում է.
Վրաստանի Պետանվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում քննարկել են երկու երկրների համար անվտանգության ոլորտում համագործակցության կարևորությունը:
Այս մասին հայտնում է newsgeorgia.ge-ին, փոխանցում է Panorama.am-ը:
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների անվտանգության ծառայությունների համագործակցության հեռանկարները, ինչը կարևոր է տարածաշրջանի անվտանգության և կայունության համար»,- ասված է հաղորդագրությունում:
Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությանը ընդունել է նաև Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Մադաթ Գուլիևը:
Հանդիպման վերջում կողմերը ստորագրել են Համագործակցության վերաբերյալ հուշագիր:
Նյութի աղբյուր՝ http://artsakhpress.am/arm/news/49397/vrastann-u-adrbejany-amrapndum-en-anvtangutyan-olortum-hamagortsakcutyuny.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



