«Մեծարգո պարոն Նախագահ,
Մեծապես արժևորում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տարեցտարի ամրապնդվող բարեկամությունն ու համագործակցությունը՝ խարսխված առաջին հերթին ընդհանուր արժեքների, ձգտումների ու փոխադարձ վստահության վրա։ Ձեր վարչակազմի օրոք մեր համատեղ ջանքերով հայ-ամերիկյան փոխգործակցությունը հասցրել ենք ամենաբարձր մակարդակին։ Միաժամանակ պատրաստակամ ենք ներդնելու բոլոր ջանքերը նոր ձեռքբերումներ արձանագրելու նպատակով»,-ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի գլխավոր վարչությունից, ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
Նյութի աղբյուր՝ http://www.president.am/hy/congratulatory/item/2016/08/04/President-Serzh-Sargsyan-congradulates-Barack-Obama/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



