Tert.am-ը գրում է.

Օգոստոսի 6-ին ուժի մեջ է մտնում օրենքի փոփոխությունը, որով այլևս պարտադիր չի լինի նույնականացման քարտ հանելը անձնագիր ստանալու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Ինչպես հայտնի է, այժմ անձնագրային բաժիններում անձնագիր ստանալու համար դիմած քաղաքացիներին հին նմուշի անձնագրեր են տրվում, սակայն նաև պարտադրում են նույնականացման քարտ հանել: 

«Դա բիոմետրիկ անձնագրի մասին օրենքով էր պահանջվում, փոփոխությունը ուժի մեջ կմտնի օգոստոսի 6-ից, և այլևս չի պահանջվի նույնականացման քարտ հանել անձնագիր ստանալու համար, սակայն եթե քաղաքացին կունենա նույնականացման քարտ հանել, դա իր իրավունքն է»,- Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Մնացական Բիչախչյանը:

Բիչախչյանն ասաց, որ նույնականացման քարտն այդպիսով շրջանառությունից դուրս չի գալիս, թեև հին անձնագրով բոլոր գործառույթները կարող է իրականացնել, բացի էլեկտրոնային ստորագրությունից:

«Մինչև 2019-ի հունվարի 1-ը սահմանվել է դրույթ, որ քաղաքացին կարող է իր ցանկությամբ ստանալ հին նմուշի անձնագիր: Դա պայմանավորված է Սահմանադրական դատարանի որոշմամբ, քանի որ ՄԻՊ-ը դիմել էր ՍԴ հայցով և որոշակի կատեգորիայի անձինք կային, որոնք հրաժարվում էին ստանալ նոր անձնագիրը նույնականացման քարտով՝ հիմնականում կրոնական համոզմունքներով պայմանավորված, մատնահետք չէին տալիս, չիպով անձնագիր չէին ուզում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել