Գլխավոր Դատախազի և ԱԱԾ պետի տեղակալի հրաժարականներով փաստորեն Սերժ Սարգսյանը ազդարարեց իշխանության «քիմմաքրման» յուրատեսակ մանիֆեստ։ Այս գործընթացի յուրահատկությունը կայանում է նրանում, որ ի տարբերություն իշխանական նախկին վերադասավորումների՝ այս հրաժարականները տեղի են ունենում կոնկրետ քաղաքական գործողության արդյունքում,որի հետևանքով իշխանությունը անհանգստության լուրջ սիմպտոմներ է ցույց տվել։ Հայաստանի նման կիսաավտորիտար համակարգերում իշխանության պահպանման համար առաջին գրավականը ուժային կառույցների անվերապահ աջակցությունն է,ինչի պակաս կարծես թե ՀՀ տարբեր իշխանությունները չեն զգացել։ այսինքն եթե հանկարծ հասարակություն-իշխանություն հարաբերությունները գրանցեն լայնամասշտաբ էսկալացիա՝իշխանութոյւնը պիտի վստահ լինի,որ Ուժային կառույցները «ըստ արժանվույն» կկատարեն իրենց առև դրված խնդիրն ու գլխացավանք չեն դառնա։
Հայաստանում նման իրավիճակ համարյա թե չի ստեղծվել,երբ Ուժային որևէ կառույց հանկարծ որոշի անցնել հակադիր ճամբար՝պայմանական բացառությամբ 2008 թվականի։ Այն բանից հետո երբ Լևոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ ՊՆ Նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանը թույլ չի տա ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ,այդ խոսակցությունները ավելի առարկայական դարձան։ Սակայն ի վերջո ներքին կուլիսային բանակցությունների պայմանավորվածության արդյունքում Գրիգորյանը հրաժարական տվեց,իսկ նրա գլխավորած երկրապահը սատարեց վարչապետ Սերժ Սարգսյանին։ Սրանով կարելի է ասել հետընտրական գործընթացը կանխորոշվեց։
Երևանի ՊՊԾ գնդի գրավումը և հաջորդող անհնազանդության ալիքը իր մասշտաբներով 4-5 անգամ զիջում էր 2008 թվականին։ Հետևաբար որևէ մտավախություն չէր կարող լինել,որ իշխանությունը կարող է կանգնել նման խնդրի առաջ։ Բացթողումները եղել են իշխանության ներսում։ Սակայն այստեղ կա մի նրբություն,որին իհարկե արժե ուշադրություն դարձնել։ Կամ դրանք տեղի են ունեցել ներքին անկազմակերպվածության ու փնթիության,կամ դավադրության արդյունքում։ Եվ առաջին,և երկրորդ դեպքում Սարգսյանը լուրջ հետևություններ ունի անելու,որովհետև երկու դեպքում էլ փաստորեն ակնհայտորեն իր և իր վարչախմբի համար կենսական նշանակություն ունեցող օղակներում ինչ-որ բան այն չէ։