Artsakhpress.am-ը գրում է.

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը օգոստոսի 5-ին պաշտոնական այցով կայցելի Թուրքիա:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Այցի շրջանակում նա հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Ուշագրավ է, որ թուրք-ղազախական հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Ղազախստանը հրաժարվել էր փակել իր երկրի տարածքում գործող 27 գյուլենական դպրոցները: Ակնկալվում է, որ Էրդողանը Նազարբաևի հետ հանդիպմանը արծարծելու է այս խնդիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել