Թե որքան գումար կպահանջվի ծախսել կազմակերպիչներին այս կամ այն աստղի ելույթի համար կորպորատիվ և համերգային միջոցառումների ժամանակ, ներկայացնում է ArmStar.am-ը:
Անցած Նոր տարի Ստաս Միխայլովի ելույթը արժեր 250 000 եվրո: Այս տարի համերգների կազմակերպիչները ստիպված են եղել վճարել նրան 200 000 եվրո:
Նույն դինամիկան է նկատվում նաև Ֆիլիպ Կիրկորովի և Նիկոլայ Բասկովի ելույթների արժեքներում: Նրանց հոնորարները կազմում էին 150 000 եվրո, իսկ այժմ` ընդամենը 100 000:
Ալլա Պուգաչովան, ով երեք տարի առաջ հայտարարեց իր կարիերայի ավարտի մասին, երկար ժամանակ չկարողացավ ստվերում մնալ: Ըստ շրջանառվող լուրերի՝ այժմ երգչուհին նոր շոու է պատրաստում իր վերադարձի համար: Պրիմադոննան կորպորատիվ երեկույթներին իր մասնակցության համար պահանջում է 250 000 եվրո: Ընդ որում, երգչուհին կատարում է 5 երգից ոչ ավել: 
Ռուսաստանի ամենասիրված շանսոն երգչուհի Ելենա Վաենգան, որը վերջերս է բեմ վերադարձել երեխայի ծնունդից հետո, Ամանորի գիշերն իր 40 րոպեանոց ելույթի համար պահանջում է 200 000 եվրո:
Երիտասարդ սերնդի ամենամեծ հոնորարներ ունեցող երգչուհի Յոլկան պահանջում է 100 000 եվրո: Նույնքան «արժե» նաև Վալերի Մելաձեն:
«Машина Времени» խումբը յուրաքանչյուր ամանորյա կորպորատիվի համար ստանում է 150 000 եվրո, այնքան, որքան և Զեմֆիրան:
Ավելի փոքր պահանջարկ ունեցող խմբերը, որոնք պատրաստ են ելույթ ունենալ 20 000 եվրոյի դիմաց «Блестящие»-ն է և «Дискотека Авария»-ն են:
Իվան Ուրգանտի ելույթի մեկ ժամն արժե 100 000 եվրո: Այդ նույն մեկ ժամը Սերգեյ Սվետլակովի հետ` 50 000 եվրո:
«Ленинград» խմբի ելույթն արժե մոտ 80 000 եվրո:
«Мумий Тролль» խմբի հիթերը լսելու համար միջոցառումների կազմակերպիչները պետք է 100 000 եվրո ծախսեն:
«Сплин» խումբը ելույթի համար վերցնում է 130 000 եվրո:
Միջոցառման հաղորդավարի դերում Իվան Օխլոբիստինին տեսնելու համար անհրաժեշտ է ծախսել 30 000 եվրո: Մոտավորապես նույնքան գումար է պահանջում նաև Լեոնիդ Պարֆյոնովը:
«Градусы» խումբը Նոր Տարվա գիշերը պատրաստ է երգել 25 000 եվրոյի դիմաց: Հատկանշական է, որ անցած տարի, երբ խումբը նոր էր մտնում ռուսական շոու-բիզնես, այն պահանջում էր 15 000 եվրո:
Գրիգորի Լեպսը այս տարի ելույթ է ունեցել 40 000-80 000 եվրոյի դիմաց: Մոտավորապես նույնքան «կնստի» նաև Վերա Բրեժնևայի ելույթը:
Ամերիկյան աստղերի «գները» կախված են նրանց ստատուսից: Օրինակ` Փերիս Հիլթոնը պահանջում է 100 000-500 000 դոլար պարզապես նրա համար, որ հայտնվի երեկույթին և զվարճանա:
Քո տոնակատարությանը հյուրի կարգավիճակում Սելենա Գոմեսին ստանալու համար ստիպված ես վճարել 100 000 դոլար:
Օդից փող ստեղծելու ևս մեկ սիրահար`Քիմ Քարդաշյանը, 2010-ին իր 30 ամյակը տարբեր ակումբներում նշելով, ամեն երեկոյի համար վաստակում էր 500 000 դոլար:
Նույն 2010-ին Ռիհաննան մեկ երեկոյի ընթացքում վաստակեց 8 միլիոն դոլար` Լոնդոնի Westfield առևտրի կենտրոնի տոնածառի լույսերը վառելու համար:
Անցած տարի մեկ ժամվա աշխատանքի համար Քրիսթինա Ագիլերան վաստակեց 1 միլիոն դոլար` ելույթ ունենալով Սան-Դիեգոյի երեկույթներից մեկի ժամանակ:



