Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը փորձում է անել հնարավոր ամեն ինչ` օգնելու փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը Երեւանում «Մեդիա-կենտրոնի» բացման արարողությանը:

«Ինչպես եւ մյուս դեսպանատների մեր գործընկերները, մենք հետեւում ենք ընտրական գործընթացին Հայաստանում: Մենք ուրախ ենք, որ կարող ենք օգնել Հայաստանին` եվրոպական չափորոշիչների եւ արժեքների ձգտման մեջ»,- ասել է նա:

Նրա խոսքով, այդ գործընթացի կարեւոր մասն է ժողովրդավարական արժեքների հաստատման միջազգային պարտավորությունների կատարումը:

Դեսպանը նշել է, թե ընտրությունները կդառնան Հայաստանի արձանագրած առաջընթացի համեմատման եւս մեկ չափորոշիչ: Ընդգծելով լրատվամիջոցների դերը ընտրական գործընթացում` Էյվսը հիշեցրել է կենտրոնի դերը թափանցիկ ընտրությունների ապահովման գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել