Ամեն ինչի համար պատասխանատու է ժողովուրդը․․․ Ապրիլյան պատերազմից հետո պետությունն այդպես էլ <<հարյուր քսան>> ընտանիքներին իրենց ունեցած կորուսստների համար համապատասխան փոխհատուցում չտվեց։ Մինչդեռ ամեն մի ընտանիք պետք է ստանար նվազագույնը երեսուն հազար դոլար․․․ Եվ հասարակությունը, որ շարունակ հայհոյում է իշխանություններին, ոչինչ արեց, որ պետությունը կատարի իր սուրբ պարտականությունը․․․ Մինչդեռ թասիբը պարտադրում էր, որ ժողովուրդը մեկ մարդու նման դուրս գար փողոց․․․ Բայց այդպիսի բան տեղի չունեցավ․․․ ԵՎ այսքանից հետո էլի շարունակում են ճամարտակել, ելքեր առաջարկել․․․ Սա ընդամենը վկայում է այն մասին, որ մարդիկ պարզապես պարապ են, և ինչ-որ բանով պետք է զբաղվել․․․ Մարդիկ էլ զբաղվում են․․․ Իշխանությունների անտարբերությունը և վարքը ճշգրիտ արտացոլում է հասարակության մեջ տիրող բարքերն ու գործելակերպը․․․ Ակնհայտ է, որ իշխանությունները հաջողելու են հաջորդ ընտրություններում բացարձակ հաղթանակ տանել․․․ և եթե նրանք ցանկանան, կարող են նույնիսկ մի խրտվիլակի էլ ընտրել խորհրդարանի նախագահ․․․ ԵՎ սրա պատճառը ամենևին Ռուսաստանի կամ մի այլ երկրի միջամտությունը չէ, այլ մեր նյութամոլությունը․․․ Արժանապատվություն, թասիբ, տղամարդկություն․․․ ամեն մի վեհ գաղափար անմիջապես մոռացության է մատնվում, երբ փայլում է <<կանաչը>>․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: