«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով` Պրեմիեր լիգայում շատ մեծ է մրցակցությունը, ինչը գրավում է աշխարհի լավագույն մարզիչների ուշադրությունը:

Կլոպը նշել է նաև, որ Անտոնիո Կոնտեին և Խոսեպ Գվարդիոլային լուրջ փորձություններ են սպասվում Անգլիայում:

«Կարծում եմ` ուժեղագույնն մարզիչներն այստեղ են, քանի որ մրցակցությունը հետաքրքիր է դարձնում Պրեմիեր լիգան: Եթե դու երեք անգամ դարձել ես Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ էլ նվաճել Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը, ապա պետք է մտածես նոր մարտահրավերների մասին:

Անգլիայում բարդության աստիճանը բացարձակապես այլ է: Այնպես որ, Կոնտեին և Գվարդիոլային լուրջ փորձություններ են սպասվում»,- fapl.ru-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել