Վերջերս Գերմանիայի տարածքում տեղի ունեցած ահաբեկչությունները չեն հանդիսանում կանցլեր Անգելա Մերկելի կաբինետի միգրացիոն քաղաքականության հետևանք, գրում է Stern-ը: Այդ կարծիքն ունեն Գերմանիայի բնակչության մեծամասնությունը:
Այդ մասին են վկայում հասարակական կարծիքի հետազոտման Forsa ինստիտուտի կողմից կատարված սոցոլոգիական հարցման տվյալները:
Նշվել է, որ հարցվածների 28%-ը համարում է, որ տեղի ունեցածի համար մեղավոր է Մերկելը, ընդ որում՝ նրանց 78%-ը հանդիսանում են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմնակիցներ:
Իսկ Գերմանացիների 69%-ը փախստականների կողմից իրականացված Վյուրցբուրգի և Անսբախի ահաբեկչությունները չեն կապում Անգելա Մերկելի քաղաքականության հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



