Վերջին շրջանում Հայ-ռուսական հարաբերություններում ակնհայտ է լարվածության աճը։ Սա պայմանավորված է մի քանի հանգմանաքներով։ Նախևառաջ դա կապված է Ապրիլյան դեպքերի և դրանից հետո տեղի ունեցող քաղաքական դրսևորումների հետ։ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցները և հայ -ռուսական հարաբերությունները մինչև վերջին դեպքերը գոնե արտաքուստ եղել են պարտնյորական և գործնական։ Սակայն պատերազմի ընթացում Ռուսաստանի քաղաքական պահվածքը հարուցեց հայ հանրության բոլոր շերտերի դժգոհւթյունը։ Ընդ որում, նույնիսկ քաղաքական շրջանակներում։ Բանը հասավ նրան,որ ԵԱՏՄ կոլեգիալ նիստը,որը պիտի տեղի ունենար նախատեվածի համաձայն Երևանում,հետաձգվեց և կայացավ Մոսկվայում։ Երկար ժամանակ հայ իշխանական,հասարակական և քաղաքական խավերում քննարկվում էր ՀՀ վարչապետի մասնակցության նպատակահարմարությունը այդ նիստին։ Պետք էր արյդոք, որ Հովիկ Աբրահամյանը գնար այդ հանդիպմանը թե ոչ։ Վերջնահաշվարկի արյդունքում Աբրահամյանը այնուամենայնիվ գնաց, սակայն այնտեղ նույնպես քաղաքական մակարդակով մտահոգություններ հնչեցին առ այն, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին։ Սա իհարկե լարվածություն ստեղծեց հայ -ռուսական հարաբերություններում ու կար մտավախություն, որ վերջին շրջանում Հայաստանը առավել քան երբևէ տարբեր պրոցեսների ընթացքում կախվածության մեջ էր ընկել Ռուսաստանից,միգուցե բացասական ազդի մեր երկրի տնտեսական և քաղաքական համակարգի վրա։ այդ մտավախությունները հիմա էլ կան,սակայն չնայած դժվարություններին,կարող ենք արձանագրել նաև մեկ ուրիշ փաստ,որը չի կարող գոհացուցիչ չլինել։ Այսպիսով Հայաստանը քայլ առ քայլ սկսում է «ատամ» ցույց տալ Ռուսաստանին,դրանով կոտրելով այն քաղաքական որոշ շահագրգիռ շրջանակների կոմիղ շրջանառվող այն թեզը, որ Հայաստանը Ռուսաստանի ձեռքին պատանդ է պարզապես։ Ռուսաստանին բնականաբար Հայաստանում աճող հակառուսական տրամադրությունները չէին կարող դուր գալ,այնտեղ նույնպես նյարդային որոշակի ջղաձգումներ կան,որոնք այսպես ասած մեսիջ են Հայաստանին։ Մասնավորապես բոլորվին վերջերս ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մամլո ասուլիսներից մեկում տարակուսել էր Երևանում Գարեգին Նժդեհի արձանի բացման կապակցությամբ՝նրան վերագրելով Ֆաշիստական Գերմանիայի ռազմական գործողողությունների ակտիվ դերակատար լինելը։ Դե իսկ մի քանի օր առաջ էլ Ռուսաստանի Լիբերալ Դեմոկրատական կուսկացության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին իրեն հատուկ ցինիզմով Հայաստանի վերաբերյալ մեղմ ասած կոռեկտ արտահայտություն չէր արել,մասնավորապես ասելով թե թքած ունի Հայաստանի վրա և որ պահին հայերը ուզենան ատամ ցույց տալ Ռուսաստանին,վերջիններս իրենց ռազմաբազան դուրս կբերեն Հայաստանից թույլ տալով Թուրքիային և Ադրբեջանին պարզապես երկու կողմից ճզմել Հայաստանին։
Հայաստանի Արտգործնախարարությունը արդեն հանդես է եկել հայտարարությամբ,մասնավորապես մամլո խոսնակ Տիգրան Բալայանը հարցին թե ինչպես է Արտգործնախարարությունը վերաբերվում Ժիրինովսկու հայտարարությանը՝պատասխանել է,որ նրա ասածներին վաղուց ոչ ոք լուրջ չի վերաբերվում և մեկնաբանելու կարիք չկա։ Իհարկե կարելի է ավելի կոշտ դիրքորոշում հայտնել ռուսական քաղաքական կրկեսի գլխավոր ծաղրածուներից մեկի հայտարարությունների վերաբերյալ,սակայն Ժիրինովսկին այստեղ ընդամենը պատրվակ է։ Իսկապես Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները այս պահին մեղմ ասած լավ օրեր չեն ապրում,սակայն վերջապես Հայաստանի իշխանությունները հասկացան,որ անվերջ սեթևեթելով և ռևերանսներ անելով,նրանք միայն ուժեղսացնում են ռուսների ազդցությունը իրենց վրա։ Ռուսաստանը Հայաստանի եհտ բազմաթիվ թելերով է կապված,հենց թեկուզ միայն այն հանգամանքը,որ բացառությամբ Բելոռուսի ու Ղազախստանի (այն էլ շատ մեծ բացառություններով), այսօր միակ երկիրն է,որը իսկապես հանդիսանում է իր դաշնակիցը։ Կորցնել Հայաստանը,կնշակաի վերջնականապես գնալ դեպի մեկուսացում։ Նման շռայլություն ռուսները գոնե այս պահին իրենց թույլ տալ չեն կարող և սրանից Հայաստանը պարտավոր է օգտվել և Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր մանիֆեստ մշակել։