1in.am-ի ապատեղեկատվությունն ինձ արդեն ջղայնացնում ա: Թե ուզեինք ֆանտաստիկ բաներ կարդայինք, լիքը արտասահմանցի կարգին ֆանտաստ գրող կա, դրանց գրքերից մի երկու բան կվերցնեինք ու վերջ: 1am-ն էլ ինչների՞ս էր: Ինչի՞ ա էս կայքը համառոերն ուզում էդ խեղճ ու կրակների պատառ հացը փախցնի:

Քիչ առաջ մի նյութ կարդացի, որում խոսվում էր Ժառանգություն կուսակցության համամասնական ցուցակի ու մասնավորապես ցուցակի վեցերորդ հորիզոնականում հայտնված Թևան Պողոսյանի մասին: Գրել են, որ «Ազատ դեմոկրատների» վարչության անդամներին հաջողվել է պարզել, որ վերջինս հայտնվել է «Ժառանգության» ցուցակում, քանի որ ընդամենը «Ազատ դեմոկրտաներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հարևանն է և նույնիսկ ապրում է նույն մուտքում: 

Ուրեմն ՄԶՄԿ տնօրենն ուրիշ արժանիք չունե՞ր ու պետք ա ինչ-որ հարևանության շնորհի՞վ ցուցակ մտներ: Կամ ո՞նց կարա տենց բան լինի: Հիմա հարևանները իրար բարև էլ չեն տալիս, ինչ մնաց ցուցակում ընդգրկեն:

Թևան Պողոսյանին անձամբ եմ ճանաչում: Էս մարդն ապրում ա Քոքոբելյանից շատ հեռու՝ Ավանում ու տունն էլ մեր Շեռլոք Հոլմսերի ինադու սեփական ա, ոչ պետական: (ԱՌԱՆՑ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՀԵՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՒՏՔԵՐԻ)

Հիմա ո՞ւմ ա քֆուր հասնում Դիզինֆորմատոր 1in.am-ին, թե՞ մեգասիսչիկ ինֆորմատորներին:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել