Artsakhpress.am-ը գրում է.

Առնվազն 22 մարդ Է անհայտ կորած համարվում Հնդկաստանի Մումբայ քաղաքը Գոայի նահանգի հետ միացնող մայրուղում Էստակադայի փլվելուց հետո:

Այդ մասին BBC-ին հայտնել Է տեղական իշխանությունների ներկայացուցիչը:

Նախնական տվյալներով՝ Գոայից Մումբայ ուղեւորվող երկու ավտոբուսներ գետն են ընկել ճանապարհի հատվածի փլվելու հետեւանքով: Ենթադրաբար գետն են ընկել նաեւ մի քանի մարդատար ավտոմեքենաներ:  

Տեղական ոստիկանության ներկայացուցիչն Associated Press գործակալությանը հայտնել Է, որ փրկարարներն առայժմ վթարի հետեւանքով ողջ մնացածների չեն հայտնաբերել:

Արտակարգ պատահարի վայր են ժամանել փրկարարական ծառայությունների ավելի քան 80 աշխատողներ, այդ թվում՝ ջրասուզակներ:   

Հաղորդվում Է, որ Սավաթրի գետում, որտեղ ընկել են ավտոբուսները, ջրի բարձր մակարդակ Է եղել տաղածաշրջանում տեղացած սաստիկ անձրեւների պատճառով:

Փրկարարական ծառայությունների ներկայացուցիչները BBC-ին հայտնել են, որ ավտոբուսները չի հաջողվել հայտնաբերել աղետի վայրից մեկ կիլոմետրի շրջանում, դրանք կարող Է քշած-տարած լինել ուժեղ հոսանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել