Artsakhpress.am-ը գրում է.

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ժողովրդականության ցուցանիշով մեծացրել է առավելությունը հանրապետական իր մրցակցի՝ Դոնալդ Թրամփի նկատմամբ:

 Այդ մասին վկայում է հասարակական կարծիքի հարցումը, որն անցկացրել են Reuters գործակալությունը եւ Ipsos ընկերությունը:

Նոր հարցման համաձայն՝ պոտենցիալ ընտրողների 43 տոկոսը պատրաստ է քվեարկել Քլինթոնի, 35 տոկոսը՝ Թրամփի, իսկ 9 տոկոսը՝ այլ թեկնածուի օգտին: Հարցումն անցկացվել է հուլիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ը, դրան մասնակցել են ԱՄՆ-ի 1289 քաղաքացիներ, ովքեր հայտարարել են, որ մասնակցելու են քվեարկությանը: Հարցման վիճակագրական անճշտությունը երեք տոկոսային կետ է:

Այսպիսով, Քլինթոնը Թրամփից առաջ է անցել ութ տոկոսային կետով՝ նախորդ հարցման վեց տոկոսի փոխարեն, որն անցկացվել է անցած հուլիսի 29-ին:

ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները կկայանան այս տարվա նոյեմբերի 8-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել