Հայասնում կա միայն մի տեսակի ճգնաժամ, մնացած ճգնաժամ կոչվածները դրա հետևանքներն են, և այդ ճգնաժամի անունն է քաղաքական ճգնաժամ:
Կա տնտեսական ճգնաժամ-հետևանքն է քաղաքական իշխանությունների վարած թալանչիական տնտեսական քաղաքականություն կոչվածի:
Սերտորեն կապված է քաղաքական գործոնի հետ:
Կա հոգևոր ճգնաժամ-հետևանքն է ապաշնորհ քաղաքական իշխանություններ կոչվածի կրթական, մշակութային և նմանատիպ այլ ոլորտներում վարվող ապիկար քաղաքականության:
Սերտորեն կապված է քաղաքական գործոնի հետ:
Կա արդարադատության, ժողովչդավարության,վստահության, հույսի, հավատի և այլ ճգնաժամներ՝
-հետևանքն է նույն քաղաքական համակարգի՝ ներառյալ նաև շատ ընդիմադիր խաղացող քաղաքական կառույցների հիմնականում վերին օղակների կողմից օրվա տգետ իշխանություններին ծախվելու մշտական ու սովորական դարձած երևույթի
-հետևանքն է երկրում ոչ մի դրական փոփոխություն չտեսնելու ՝ բացի թերևս չեղած թվերի մասին ճոռոմաբանություններից
-հետևանքն է իշխանության բոլոր թևերը մի կետից ղեկավարելու այլանդակ պրակտիկայի
-հետևանքն է ամեն օր ու ամեն ժամ նույն քաղաքական գործիչ հորջորջվածների մտքի և գործողություններ արգասիքների, որի ազգադավ, ավերիչ ու միայն սեփական թայֆաներին ձեռնատու հետևանքները զգում ենք րոպեների հեռավորությունից արդեն, եթե ոչ վայրկյանների...
Հ.Գ. Իսկ ավելի ճշգրիտ՝ քաղաքական համակարգն որպես այդպիսին գոյություն էլ չունի, կա ընդամենը մի անտաղամդ <մաեստրոի> ղեկավարությամբ գործող տարբեր անուններով, բայց իրականում նույն նպատակները հետապնդող ապաշնորհ , անգրագետ <նվագախմբեր>՝ տգետ <երաժիշտներով> համալրված որոնք մերթընդմերթ տարբեր դաշտերում հայտնվելով հլու-հնազանդ ենթարկվել ու ենթարկվում են <շնորհաշատ> <մաեստռրոի> ձեռքի թելադրանքին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել