168.am-ը գրում է.

Մեր զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:

– Պարոն Պողոսյան, «Սասնա ծռեր» խմբի անդամները 15 օր դիմադրելուցհետո վայր դրեցին զենքը և կոչ արեցին քաղաքացիներին՝ չդադարեցնելպայքարը: Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ իրենք ևս շարունակելուեն պայքարը ռազմագերու կարգավիճակով, նաև հայտարարեց, որապագաղութացման անհրաժեշտություն կա: Այսինքն՝ ապստամբությունըհանուն ապագաղութացմա՞ն էր:

– Քանի որ զինված խումբն այլևս իրավապահների մոտ է, զերծ կմնամ մեկնաբանություններից՝ մինչ դատարանի որոշումը: Իսկ թե ով և ինչպես է մեկնաբանելու կամ ինքն իրեն ինչ է համարելու, դա արդեն իրենց գործն է: Մինչ այսօր փորձել եմ ազնվորեն իմ սեփական օրինակով ապացուցել, որ արժեքները հարգելը լինում է ոչ թե խոսքով, այլ դրանք կյանքի կոչելով: Դե՛, եթե ցանկանում եք, որ անմեղության կանխավարկածը կամ խոսքի ազատությունը լինեն իրականում արժեք, ապա սկսեք ձեզանից ու թույլ մի տվեք որևէ մեկին պիտակավորել կամ մեղադրել՝ առանց դատարանի որոշման, հարգեք, հանդուրժեք դիմացինի միտքը, եթե ցանկանում եք, որ ձեր միտքը տեղ գտնի նրա ընկալումների մեջ: Այլ պարագայում որևէ տարբերություն չեմ կարողանում գտնել իրար հակադրվող ուժերի և մարդկանց վարքագծի մեջ:

Շատ էր խոսվում այս օրերի դեպքերի մեջ ռուսական հետքի առկայությանմասին: Դուք ի՞նչ եք կարծում:

– Անցած օրերին լսել եմ նաև այլ հետքերի մասին. արևմտյան, հյուսիսային, արևելյան ու հարավային: Խնդիրը հետքերի մեջ չէ: Մեր պետությունը պետք է ունենա այնպիսի պետական համակարգ և ինստիտուտներ, որ ինչքան էլ մեծ ու հզոր լինեն հետքերը, մենք կարողանանք մեր շահերը պաշտպանել: Ժամանակն է, որ մեր քաղաքական և այլ գործիչները նաև կրեն հետևանքների և արդյունքների պատասխանատվությունը: Վերջիվերջո, արդյունքում ո՞վ շահեց՝ մե՞նք, թե՞ մեր թշնամիները: Եվ դա հավասարապես ճիշտ է ինչպես՝ իշխանական, այնպես էլ՝ ընդդիմադիր գործիչների համար:

– «Սասնա ծռերի» հանձնվելը և Համակարգող խորհրդի անդամներից շատերիձերբակալությունն արդյոք հերթական հիասթափության պատճառ կդառնա՞,պայքարը շարունակելու ի՞նչ ուղիներ կան:

– Այս իրավիճակի պատճառներից ամենակարևորը երկրում առկա անարդարության մթնոլորտն է: Հուսով եմ, որ այս անգամ իշխանություններն առնվազն կանեն ամեն ինչ, որ փորձեն վստահության առնվազն տանելի մակարդակ ապահովել բոլոր այս գործերի քննության և դատավարության համար: Դա է հիասթափությունից խուսափելու միակ ճանապարհը: Հասկանում եմ, որ դրա համար ամեն ինչ պետք է անել արագ: Հիասթափություն արդեն իսկ կա, ուստի և պետք է անել ամեն ինչ, որ այն չդառնա հասարակությունում գերակշռող տրամադրությունը:

Ի՞նչ հետևություններ պետք է անեն այս ճգնաժամից ՀՀ իշխանությունները,արդյոք ունա՞կ են իրապես գնալ բարեփոխումների, թե՞ երկիրը ծանրիրավիճակից դուրս բերելու համար իշխանափոխությունը, այնուամենայնիվ,անհրաժեշտ է:

– Այս իրավիճակից պետությունը դուրս բերելու համար մեզ անհրաժեշտ են համակարգային փոփոխություներ: Մի հայտնի ասացվածք կա` ստեղծված խնդիրներն անհնարին է լուծել այդ խնդիրների պատճառ եղած նույն մտածելակերպի մակարդակով: Այնպես որ, խնդիրը ոչ միայն կոնկրետ մարդիկ են, այլ նաև իրենց մարմնավորած կառավարման համակարգը և ինստիտուտները: Դա է պետք փոխել: Բնական է, որ սրան հնարավոր է լինելու հասնել այսօրվա իշխանության փոփոխությամբ:

Շատ խոսվեց, որ «Սասնա ծռերի»՝ այս ծայրահեղ քայլին դիմելուպատճառներից մեկն էլ իշխանության կողմից ազատագրված տարածքներըհանձնելու մտադրությունն է: Ընդ որում, Սերժ Սարգսյանը երեկ իր ելույթումբացառել է «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհինմիակողմանի զիջումները»: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: Եվ ո՞րն է «ժողովրդիհամար ընդունելի» տարբերակը, որին հասնելու համար, ինչպես նշել էՍ.Սարգսյանը, պատրաստ է զոհաբերել անգամ կյանքը:

– Ընդհանրապես այս թեմայի վերաբերյալ մեկ անգամ չէ, որ կարծիքս արտահայտել եմ: Մեկ անգամ ևս կասեմ` չկա այն մարդը, որը կկարողանա գնալ Արցախ ու հողեր հանձնելու հրաման արձակել: Մենք այլ խնդիր ունենք` պատրաստ լինենք դիմակայել մեր թշնամիների ռազմական առավելությանը: Իսկ դրա համար պետք է զարգացնել մեր տնտեսությունը և ժաղովրդավարական ինստիտուտները: Դրա համար պետք է աշխատել: Օդից այն չի ընկնելու: Ժամանակն է, որ ամեն մեկս մեր ձեռքը վերցնենք մեր «խոզանակը» և զբաղվենք մեր երկրի մաքրությամբ: Արյամբ ձեռք բերվածը կյանքով են պաշտպանում: Խոսքերով չի:

Համամի՞տ եք Սերժ Սարգսյանի խոսքի հետ, որ «որպես պետություն՝ այսփորձությունից դուրս եկանք ավելի ուժեղացած»:

– Մի քիչ անհասկանալի է, թե ինչու եք այս հարցն ինձ տալիս: Դիմեք այս հարցով ՀՀԿ-ին: Այս միտքն առաջին անգամ չէ հնչել, բայց այն բոլոր գործողություններին, որոնք պետք է արվեին նախկինում, այդպես էլ «աչքներս ջուր է կտրել» սպասելով: Այլ խնդիր է, թե արդյոք կա՞ ճանապարհ, որ ավելի ուժեղանանք: Անհրաժեշտ է հայտնաբերել և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ենթարկել ծառայողական լիազորությունները գերազանցածներին, գանձակերներին, կոռումպացված չինովնիկներին, կրիմինալին, սադրիչներին ու արկածախնդիրներին՝ ոչ միայն հուլիսի 17-ից եղած դեպքերի, այլ նաև ապրիլի 2-ից, …, նաև 1991-ի սեպտեմբերի 21-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել