Tert.am-ը գրում է.

Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ «Դատապարտյալների» հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ տեղափոխված հրազենային վիրավորում ստացած «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Պավել Մանուկյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն և առայժմ փոփոխություն չկա:

Ինչ վերաբերում է հացադուլի անդրադարձին նրա առողջության վրա, նա ասաց.«Հացադուլը միշտ էլ վատ է անդրադառնում մարդու առողջության վրա»: Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանն արդեն յոթերորդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել