Araratnews.am-ը գրում է.
Քիչ առաջ մահացել է Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզում իրականացրած Քաջիկ Գրիգորյանը: Այս մասին տեղեկությունը Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Հիշեցնենք, որ Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից հայտնում էին, որ այրվածքներն անհամատեղելի են կյանքի հետ: Ինչպես հայտնի է, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 30-ին:
Հանրահավաքի ժամանակ ինքնահրկիզված տղամարդուն բժշկական կենտրոն էին տեղափոխել ցուցարարները, քանի որ նա հրաժարվել էր ոստիկանների առաջարկած մեքենայով տեղափոխվել:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/baghramyan-poghotayum-inkhnahrkizvatc-tghamardeh-khich-araj-mahacav/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



