3,3 տոկոս աճ ՀՀ գյուղոլորտում
Այս տարին լի էր տնտեսության համար անբարենպաստ նախադրյալներով: Նախ գարնանը ղարաբաղա-ադրբեջանական սահամանի լարված վիճակը, հետո Վերին Լարսի անցակետի մոտ մեկ ամսով փակվելը, ապա հուլիսյան դեպքերը իրենց լուրջ ազդեցությունն են ունեցել տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա: Չնայած այդ ամենին գրանցված ցուցանիշներնը գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներին:
Այս տեմպով մենք առանձնանում ենք նաև ԵԱՏՄ-ում: Ինչպես տեղեկանում ենք ԵԱՏՄ լրատվական ծառայությունից՝ անդամ երկրներում 2016 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախնական տվյալներով, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գյուղմթերքների արտադրության ծավալն աճել է 2,7 տոկոսով: Այստեղ առավել մեծ աճ արձանագրվել է Հայաստանում և Բելառուսում` կազմելով 3,3 տոկոս, Ղազախստանում` 2,7 տոկոս, Ղրղզստանում` 2,9 և Ռուսաստանում`2,6 տոկոս: 2016 թվականի առաջին կիսամյակում աճ է գրանցվել նաև անասնապահության ոլորտում:
Ճիշտ է՝ այս տարի գյուղոլորտում ևս եղան լուրջ խնդիրներ կապված կարկտահարության հետ: Բայց, չնայած այս ամենին, այս ոլորտում տարվող աշխատանքները տալիս են իրենց ցանկալի արդյունքը և ապահովում են տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշ: