Իրանական գազի եռապատկում
Լրատվական կայքերից հայտնի է դարձել, որ ՀՀ-ի և Իրանի գործադիրների ներկայացուցիչների քննարկումներից հետո հարևան երկրի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ իր երկիրը կեռապատկի Հայաստան արտահանվող գազի ծավալները:
Իրանական «ԻՍՆԱ» գործակալության փոխանցմամբ 2018թ-ի ավարտին ծավալները 1 միլիոն խորանարդ մետրից կհասցվեն 3 միլիոն խորանարդ մետրի:
Հարկ է նշել նաև, որ Բիժան Զանգանեի խոսքով հանդիպման ընթացքում քննարկման կարևոր թեմաներից մեկն էլ եղել է Հայաստանով իրանական գազի տարանցման հարցը:
Վերը նշած գործակալության հաղորդմամբ` բանակցությունների ընթացքում ՀՀ պատվիրակությունը առաջարկել է իրանական գազը Վրաստան արտահանելու նպատակով ստեղծել նոր կազմակերպություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1574662302829897&id=100008584260507&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել