Արտահանվել է 375 տոննա սուրճ
Հայաստանում ընթացիկ տարում մի շարք ապրանքատեսակների արտահանման ծավալներն ավելացել են: ԱՎԾ տվյալների համաձայն 2016-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 375 տոննա սուրճ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելին է 48 տոննայով:
2015 թվականի հունվար - մայիս ամիսներին
Հայաստանից արտահանվել է 327 տոննա սուրճ:
Ընթացիկ տարում ամենաշատ ծավալով սուրճ`235 տոննա, Հայաստանից արտահանվել է Ռուսաստան, որին 138
տոննայով հաջորդում է Վրաստանը: Չնչին քանակությամբ Հայաստանից սուրճ արտահանվել է նաև դեպի Ուկրաինա:
Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ այս տարի ներմուծման ծավալները նվազել են: Հայաստան է ներմուծվել 4 հազար 235 տոննա սուրճ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 499 տոննայով:
Ընթացիկ տարում, ամենաշատ ծավալով սուրճ`3 հազար 162 տոննա ներմուծվել է Ինդոնեզիայից, որին 720 տոննայով
հաջորդում է Վիետնամը, 136 տոննայով` Հնդկաստանը, 51 տոննայով` Ռուսաստանի Դաշնությունը: Տարվա
ընթացքում սուրճ ներկրվել է նաև Ուգանդայից, Իտալիայից, Հոնդուրասից, Եթովպիայից, Բրազիլիայից: