Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը կարելի է բաժանել երկու մասի։
Առաջին մասում նախագահը անդրադարձավ Երևանում շուրջ երկու շաբաթ տեղի ունեցող դեպքերին և իրադարձություններին, այդ իրադարձությունների ածանցյալ բաղադրիչներին և երկրորդ մասը՝ դա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերբաերյալ ակնարկն էր։
Եվ այսպես, ինչպես գիտենք, երկու օր առաջ ՊՊԾ գունդը գրաված զինված խումբը վայր դրեց զենքերը։ Սա պատճառաբանվեց նրանով, որ վերջիններս իրենց առաքելությունը արդեն կատարել են և տվել են ժողովրդի ցասման ալիքի սկզբնավորման սաղմը։ Նախագահի ելույթը անձնավորված չէր, ինչպես շատ հաճախ լինում է, փոխարենը գնահատականներ էին տրված գործողությունների դերակատարներին և նրանց ընտրած մեթոդին։ Սարգսյանը դատապարտեց ևս մեկ անգամ ընդգծելով, որ Հայաստանը հնարավորություն չունի իրեն թույլ տալ հարցեր լուծել բռնության միջոցով, քանի որ դրանք հնարավորություն չեն տալիս պետության բնականոն զարգացման։ Ընդգծվեց ազգային համաձայնության կառավարության ձևավորվման անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Առաջին հայացքից սա հերթական հայտարարություններ էր, որ սովորաբար արտասանում են պետական չինովնիկները։ Սակայն վերջին դեպքերը իրենց բնույթով և էությամբ էականորեն տարբերվում են նախորդ ընդվզման ալիքների բովանդակությունից։Փաստորեն այս անգամ հանրության ընդդիմադիր տրամադրությունները ներակայցնողները ոչ թե դա փորձեցին անել քաղաքական գործիքակազմի միջոցով, այլ ընտրեցին խնդրի լուծման ուլտիմատումային ու բռնի մեթոդը։ Հաշվի առնելով,որ հանրության մի որոշ զանգված պայքարի այդ ձևաչափը կամա թե ակամա լեգիտիմացրեց՝ ընդունելով զինյալներին որպես հերոսներ,ապա կարելլի է հույս հայտնել, որ այս անգամ Սարգսյանը իրեն հատուկ ցինիզմով և հաշվենկատությամբ չի մանևրի ու լղոզի երեկվա ելույթի դրույթներն ու օր առաջ հանձը կառնի Հայաստանում կտրուկ փոփոխությունների ազդարարմանը։ Այստեղ հարցը այն չէ, թե հասան զինյալները իրենց նպատակին թե ոչ։ Հանրությունը շուրջ երկու տասնամյակ զրկված լինելով երկրում իշխանություն ձևավորելու իր իրավունքից, չի կարողցել սեփական մաշկի վրա զգալ դրական փոփոխություններ։ Ոչ թե այն պատճառով որ անկարող է, այլ պարզապես դրա հնարավորությունը մեր երկրում այսօր մի շարք օբյետիվ ու սուբյեկտիվ պատճառներով չկա։ Սարգսյանը չի կարող այս անգամ ցրել թեման,որովհետև, եթե պարզ խոսենք, այս օրերին տեռորի,ահաբեկչության լայնամասշտաբ լեգիտիմացիա է ընթանում հանրության շրջանում և սա կարող է դառնալ «վատ սովորություն» ։ Եվ այդ սովորության հաջորդ արտահայտումը լինի շատ ավելի վատ հետևանքներով ու պայմաններով։ Այս պարագայում արդեն Սարգսյանի համար բարեփոխումները այլընտրանք չունեն։
Հաջորդ, և գլխավորապես ամենակարևոր հիմնադրույթը, որից որ սկսվեց Հայաստանում ներքին դիսկոմֆորտը, դա Լեռնային Ղարաբաղի հիմնհարցն է։ Ապրիլյան քառօրյաից դեռ շատ ժամանակ չի անցել և հաշվի առնելու պատերազմի վտանգը, որը ոչ միայն այդ դեպքերից հետո չի նվազել այլև շատացել է։ Հաշվի առնելով պատերազմի ելքն ու վերջնահաշվարկը,վերջին շրջանում տարածվող այն տեղեկությունները, թե Հայաստանը պատրաստ է հողեր զիջել, անհրաժեշտ մեկնաբանության ու փարատման կարիք ունեին հենց նախագահի կողմից։ Սարգսյանը ևս մեկ անգամ վերահաստատեց՝ մեկնընդմիշտ բացառելով Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելը։ Իհարկե կարելի է չհավատալ այս խոսքերին և պնդումներին, սակայն քաղաքականությունը նախևառաջ պատմատարածական ու ժամականագրական երևույթ է և արդյունքը կերևա հետո միայն։ Ի վերջո,Սարգսյանը մեկն է 90-ական թվականների այն էպոխայի ներկայացուցիչներից, որոնք անցել են Ղարաբաղյան գոյամարտի բովով և քաղաքական ամբողջ գործունեությունն ու կյանքը պրոյեկտված են հենց այդ խնդրին։ Ղարաբաղը « հանձնելու» հարցում նա միակ նախագահը չէ մեր երկրում և առհասարակ հաշվի առնելով հիմնահարցի անչափ բարդ ու ճյուղավորված լինելը,մեր՝ որպես հանրության ներկայացուցիչներ, շատ կարևոր է իսկապես հասկանանք և տարբերակենք առաջնայինը երկրորդականից։ Ոչ միայն այս հարցում, այլև առհասարակ ներհայաստանյան իրադարձությունների մակարդակով,որովհետև վերջին դեպքերը ցույց տվեցին,որ մեր երկրում էվոլուցիոն փոփոխությունները այլընտրանք չունեն։