Հավատի մէջ տկարացածին ընդունեցէ՛ք՝ ո՛չ երկմիտ տարակուսանքով: Մէկը հաւատում է, թէ կարելի է ուտել ամէն բան. իսկ ով տկար է հավատի մէջ, բանջարեղէն է ուտում. ով ուտում է, թող չարհամարհի նրան, որ չի ուտում. իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է, քանզի Աստուած նրան ընդունեց: Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային. կանգնած լինի, թէ ընկած՝ իր տիրոջ համար է. բայց նա կը կանգնի, որովհետև կարո՛ղ է Տէրը նրան կանգուն պահել: Մէկը բարձր է դասում օրը՝ օրից, իսկ միւսը՝ բոլոր օրերը՝ հաւասար. իւրաքանչիւր ոք թող շարժուի, ինչպէս ինքն է դատում: Ով օրուայ վրայ է ուշ դնում, Տիրոջ համար է այդ անում. և ով օրուայ վրայ ուշ չի դնում, Տիրոջ համար է, որ ուշ չի դնում. և ով ուտում է, Տիրոջ համար է ուտում և գոհութիւն է յայտնում Աստծուն. և ով չի ուտում, Տիրոջ համար չի ուտում և գոհութիւն է հայտնում Աստծուն: Արդարև, մեզնից ոչ ոք իր համար չի ապրում և իր համար չի մեռնում. եթէ ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում. և եթէ մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում: Եւ արդ, ապրենք թէ մեռնենք, Տիրոջն ենք. քանզի այս բանի համար իսկ Քրիստոս մեռաւ ու կենդանացաւ, որպէսզի մեռելներին և կենդանիներին հաւասարապէս տիրի: Դու ինչո՞ւ ես դատում քո եղբօրը, կամ ինչպէ՞ս ես արհամարհում քո եղբօրը, քանի որ բոլորս էլ կանգնելու ենք Քրիստոսի ատեանի առաջ, որովհետև գրուած է. Կենդանի եմ ես, - ասում է Տէրը, - որպէսզի ամէն ծունկ ինձ ծնրադրի և ամէն լեզու Աստծուն դաւանի:
Ապա ուրեմն՝ մեզնից իւրաքանչիւր ոք Աստծուն հաշիւ է տալու իր համար:
Ուստի, միմեանց չդատենք. աւելի շատ այս բանը դրէք ձեր մտքում՝ եղբօր առաջ գայթակղութեան քար չդնել: Այս գիտեմ և վստահ եմ Քրիստոս Յիսուսով, որ ինքն իրենից չկայ պիղծ բան, այլ, ով կարծում է, թէ մի բան պիղծ է, այդ իր համար է պիղծ. որովհետև, եթէ ուտելիքի համար քո եղբայրը տրտմում է, այլևս սիրով չես վարվում: Քո ուտելիքով կորստեան մի՛ մատնիր նրան, որի համար մեռաւ Քրիստոս: Ձեր բարին թող առիթ չծառայի չարախօսութեան, որովհետև Աստծու արքայութիւնը ուտելիք և ըմպելիք չէ, այլ՝ արդարութիւն և խաղաղութիւն և խնդութիւն Սուրբ Հոգով. որովհետև, ով այս ձևով ծառայում է Քրիստոսին, հաճելի է Աստծուն և գովելի՝ մարդկանց առաջ: Ապա ուրեմն՝ հետամուտ լինենք խաղաղութեան և շինութեան՝ միմեանց հանդէպ: Ուտելիքի համար Աստծու գործը մի՛ քանդիր. ամենայն ինչ մաքուր է, բայց վատ է այն մարդու համար, որ ուտում է կասկածամտութեամբ:
Լաւ է չուտել միս ¨ չխմել գինի, ոչ էլ անել մի բան, որով քո եղբայրը գայթակղւում է կամ սայթաքում կամ տկարանում: Դու, արդարև, հաւատ ունես. պահի՛ր այն քեզ համար Աստծու առաջ: Երանի՜ նրան, ով չի դատապարտում իր անձը նրանով, որ փորձում է ընկերոջը. բայց ով կասկածում է, թէպէտ ¨ ուտում է, դատապարտուած է, քանի որ այդ ըստ հաևատի չէ, որովհետև ամենայն ինչ, որ հաւատից չէ, մեղք է:
(Պողոս առաքյալի նամակը Հռոմեացիներին ԺԴ 1-23)
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatsarkavag/posts/443726102362532
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել