Operativ.am–ը գրում է.
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը պատմել է, որ իր փոքրիկ սև նոթատետրում գրում է բոլոր այն մարդկանց անունները, ովքեր իրեն դավաճանել են: Այս մասին գրում է «BBC»-ն:
Յունկերը պատմել է բելգիական «Le Soir» օրաթերթին, որ այդ նոթատետրը ինքն անվանում է «Փոքրիկ Մորիս»: «Հենց այնտեղ 30 տարվա ընթացքում ես գրառումներ եմ կատարել, երբ ինչ-որ մեկը դավաճանել է ինձ»,-պատմում է Յունկերը:
Այնուամենայնիվ, Եվրահանձնաժողովի նախագահը վստահեցնում է, որ հիշաչար չէ և գրքում այնքան էլ շատ գրառումներ չկան, որովհետև մարդիկ իրեն հազվադեպ են դավաճանում:
Գրքույկի անվանումը գալիս է գերմանական «Փոքրիկ Մորիսի դառնությունը» արտահայտությունից: «Լյուքսեմբուրգում, երբ ինչ-որ մեկը ջղայնացնում էր ինձ, ես ասում էի.«Զգուշացիր, փոքրիկ Մորիսը սպասում է քեզ»,-պատմում է Յունկերը:
«BBC»-ն ենթադրաբար այդ ցանկում է ներառել «LuxLeaks»-ի լրագրողներին, Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնին, Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանին, Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Մայքլ Գոուվին, և արտգործնախարար Բորիս Ջոնսոնին:



