Օրինակ Եվրոպայում ՝ Ֆրանսիայի մի փոքր քաղաքում 2 իսլամիստ բեռնատարով մտնում են բազմության մեջ, հաջորդ օրը Եվրոյի կուրսն ընկնում է, Մեծ Բրիտանիան փորձում է դուրս գալ Եվրամիությունից, հանրաքվեից հետո կուրսը ընկնում է, Անգելա Մերկելը մեջքը բաց է քնում մրսում է,հաջորդ օրը կուրսի տատանում, ԱՄՆ-ում թեթև ինչ-որ բան, միանգամի,նավթի գինը ընկավ ՝ ուղիղ անդրադառնում է ռուբլու վրա: Մի խոսքով ցանկացած տնտեսական, քաղաքական որևէ ցնցում ուղիղ համեմատական է տվյալ երկրի արժույթի կուրսի տատանման հետ, բացի... Հասկացաք մի խոսքով: Էլեկտրիկ Երևան լինի, ՊՊԾ գունդ, քաղաքական անկայուն իրավիճակ, մեր արժույթի հեչ վեջը չի, բացարձակ, ինձ թվում է այն շրջանառվում է ուրիշ երկրում:
Իսկ ավելի լուրջ սա սա վտանգավոր ողբալի բան է: Սա ցույց է տալիս որ մենք առհասարակ ներդրումային դաշտ չունենք, մեր տնտեսությունը մի քանի հոգուց կախված բացարձակ ոչ մի ազդեցության չի ենթարկվում: Մի խոսքով նմանվել է ամեն ինչ կորցրած մի դժբախտ այրի կնոջ, որին էլ ոչ մի բանով չես կարող տխրեցնել, վախեցնել կամ ուրախացնել:
Սա իրոք ծայրահեղ վտանգավոր վիճակ է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mnatsakanyan1/posts/1081294875288198?notif_t=close_friend_activity¬if_id=1470062092181180
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել