Tert.am-ը գրում է.
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո հայ ժողովուրդն ապացուցեց, որ միասնական է և կարող է իր առջև ծառացած խնդիրները լուծել միասնական ոգու ու կամքի ուժի օգնությամբ: Հայրենասիրությունն ու միասնականությունը մեր ամենաուժեղ հաղթաթուղթն է, որի դեմ անզոր է անգամ հակառակորդի սպառազինությունը:
Այս մասին ասվում է «Պահեստազորի սպաների համահայկական միության» հայտարարության մեջ, որը մեջբերում ենք ստորև։
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունները, որոնց ուշադրությամբ հետևել ենք ու մեր վրդովմունքով դրանց ակամա մասնակիցն ենք դարձել, մտահոգիչ էին և լեցուն Հայաստանի ու հայ ժողովրդի համար բազմաթիվ վտանգներով:
Բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ամբողջ հայ ժողովուրդն ու նաև ապստամբության դրոշ պարզած մեր մարտական ընկերները ողջախոհություն դրսևորեցին ու ընտրեցին հարցերը խաղաղ և քաղաքակիրթ ճանապարհով լուծելու ուղին՝ խուսափելով արյունահեղությունից և հետագա ողբերգություններից: Սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ միասնականությունն ու կշռադատված որոշումները միշտ ու ամեն տեղ բերում են խաղաղ արարման և համերաշխության:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



