Germany-Turkey-Muslims-w1024-h800Araratnews.am-ը գրում է.

Գերմանիան Թուրքիայից պահանջել է այլևս շանտաժի չենթարկել Եվրամիությանը` ներգաղթյալների համար սահմանները բացելու խոստումներով, ինչի նպատակը ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմին հասնելն է` ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտարարել է Գերմանիայի փոխվարչապետ Զիգմար Գաբրիելը:

Նա շեշտել է, որ վիզային ռեժիմի ազատականացման հարցն ընդհանուր առմամբ կախված է Թուրքիայից. «Գերմանիան և ԵՄ-ն ոչ մի դեպքում չպետք է դառնան շանտաժի թիրախ»:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնացել էր, որ Անկարան կարող է հրաժարվել ԵՄ-ի հետ միգրացիոն գործարքից, եթե Բրյուսելը մինչև հոկտեմբեր Թուրքիայի քաղաքացիներին չհատկացնի առանց վիզայի ռեժիմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել