Հայաստանում վերջին իրադարձությունների հետ կապված բնականաբար բազմաթիվ վարկածներ առաջ քաշվեցին առ այն, թե արյդոք այս գործընթացը ուղղորդվում էր դրսի ուժերի կողմից։ Հայաստանի վերջին 15 տարիների արտաքին քաղաքական կուրսը,դրա ազդեցությունն ու ընկալումը հայ հանարության շրջանում ձևավորել են մի կարծիք, ըստ որի երկրում տեղի ունեցող թե ներքաղաքական թե արտաքին մարտահրավերների դեպքում մշտապես գերտերությունների մատը պիտի խառը լինի։ Սա իհարկե ինչ-որ չափով կարող է տեղավորվել տրամաբանության մեջ հաշվի առնելով մի քանի կարևոր քաղաքական և տնտեսական ակտեր, որոնք տեղի են ունեցել վերոնշյալ ժամանակահատվածում (Գույք պարտքի դիմաց, ԼՂՀ հիմնահարց, Արտաքին շրջադարձային օրիենտացիա)։ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական բարդ թատերաբեմում և բնականաբար գերտերությունները տարածաշրջանում իրենց քաղաքականությունը կառուցելիս չեն կարող շրջանցել Հայաստանն ու նրա դերը։

Այնպես է դասավորվել, որ հաշվի առնելով ներկա իրողությունը Հայաստանում այս պահին շատ ավելի խոցելի է ռուսական գործոնը։ Ընդ  որում բազմաթիվ դեպքերում դա խորքային քաղաքական կոնտեքստում չի էլ համապատասխանում իրականությանը, թեպետ Ապրիլյան քառօրայի ընթացքում ռազմավարական դաշնակցի վարքագիծը բազում դժգոհություններ առաջացրել թե հանրության և նույնիսկ իշխանական շրջանակներում։ Եվ այդ դժգոհությունը ունի բավարար հիմքեր և իրավացի է։

Եվ ուրեմն ապրիլից հետո երկրում ծավալվող յուրաքանչյուր խժդժություն, անհնազանդություն կամ նմանատիպ երևույթներ մեխանիկորեն միտված էին որակվելու որպես ռուսական հերթական ինտերվենցիա՝ Հայաստանի ներքին գործերին։

Տեսեք, սկզբնական շրջանում ՊՊԾ գնդի գրավումից հետո առնվազն երեք օր հրապարակ չէր ձևավորվում։ Սա պայմանավորված էր քաղաքական դաշտի ամբողջական կաթվածահարությամբ՝ ընդ որում, թե իշխանական, թե ընդդիմադիր ճամբարներում։ Նման իրավիճակներում հանրային գիտակցության ազդելու լավագույն մեթոդը ոչ թե ըդգծված այսպես ասած ամերիկամետությունն ու ռուսականությունն է, այլ հայկառակը՝ բացարձակապես լոյալ դիրքորոշումն ու ներքաղաքական շեշտադրումները։ Այսինքն քննադատության թիրախը պիտի որ լիներ Սերժ Սարգսյանը և բացառապես միայն Սերժ Սարգսյանը։ Այնինչ երբ հանրահավաքները որոշակիորեն միս ու արյուն ստացան, հրապարակի հռետորները սկսեցին աստիճանաբար իրենց քննադատությունը  ուղղել դեպի Ռուսաստան, որտեղ իմիջաիլոց բավականին անհանգստացած էին նման շեշտադրումներից, քանի որ գոնե այս պահին փոքր-ինչ դժվար է պատկերացնել, ինչու պիտի Ռուսաստանը Հայաստանում կրքեր բորբոքեր։ Շատերը նշում են, թե սա անհրաժեշտ էր Սարգսյանին ԼՂՀ հարցում ճնշելու և զիջումներ պարտադրելու համար, սակայն մյուս կողմից Սարգսյանը սրանով շատ ավելի լայն հնարավարություն կստանար չտրվելու ճնշումներին, քանի որ կունենար բավականին համոզիչ ալիբի՝ այն է սեփական ժողովուրդը դեմ է արտահայտվում զիրջումներին և ինքը հող զիջող չէ։ Չնայած հենց այսպես է որ կա։ Դրսում մանևրելու համար Սարգսյանը նման առիթ բաց չի թողնի, մանավանդ որ խումբը երեկ հանձնվել է։

Ինչ մնում է արևմտյան ազդեցություններին, ապա Հայաստանում Ամերիկայի դեսպանատունը նախ հայտարարություն տարածեց, որտեղ նախ դատապարտում էր երկրում բռնության միջոցով իշխանության հասնելը,ապա՝  երկրորդ հայտարարության մեջ՝ արդեն երբ Ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց ցուցարարների նկատմամբ, հանդես եկավ ավելի կոշտ դիրքորոշումներով իշխանության հասցեին։ Հաշվի առնելով հանրության ակնհայտ թշնամանքը Ոստիկանության նկատմամբ, շատ հնարավոր է, որ այժմ հանրահավաքները ավելի լայն թափով ընթանան և իշխանությունները բավականին լուրջ խնդիրների առաջ կանգնեն։ Արևմուտքը՝  մասնավորապես ի տարբերություն ռուսական պրոպագանդայի՝ սովորաբար առաջնորդվում են հետևյալ տրամաբանությամբ։ Նրանք կարող են որոշակիորեն ուղղորդել ու սատարել իշխանության դեմ ապստամբածներին, սակայն բացահայտ ոչինչ չասել։ Սպասել և հաջողելու դեպքում ողջունել։ Կամ՝ ձախողման դեպքում խստորեն դատապարտել։ Թուրքիայում տեղի ունեցող վերջին դեպքերն ու Պետդեպի հակասական հայտարարությունները դրա վառ ապացույցն են։ Այժմ՝՝համադրելով այս երկու փաստերն ու իրողությունները եզրակացությունները կարող ենք թողնել ընթերցողներին, միևնույն ժամանակ շեշտելով, որ կոնկերտ հայ հանրության համար շատ ավելի բովանդակային և օգտակար կլիներ գործընթացը դիտարկել ներհայաստանյան իրականության մեջ։ Գերտերությունները իհարկե կարող են աջակցություն հայտնել այս կամ այն քաղաքական շարժումներին կամ կուսակցություններին, սակայն սա միայն այն դեպքում, երբ տվյալ ուժը կամ լիդերը նախևառաջ կայանա հայաստանյան տիրույթում և քաղաքական դաշտում։ Առայժմ նման լիդեր կամ ուժ Հայաստանում չկա և կարծում ենք առայժմ վաղ է խոսել ձևավորվող շարժման այս կամ այն ազդեցության մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել