Ոչ վաղ անցյալում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը նախկին 48,78 դրամից դարձնել 46,2 դրամ։ Այսօր արդեն այս որոշումը մտնում է ուժի մեջ:
Ճիշտ է, վերը նշված որոշման համաձայն էլ էներգիայի սակագինը նվազում է, սակայն սպառողների մի մասը ստիպված է լինելու ավելի շատ վճարել։ Այս ամենը հաշվի առնելով գործադիրն իր վրա է վերցնում սոցիալապես անապահով խմբերի համար էլեկտրաէներգիայի նախորդ թանկացման հետևանքով առաջացած հավելյալ բեռը, որը շարունակելու է պահպանվել նաև սակագների 2,58 դրամ նվազեցումից հետո։ Վերջինիս համար պատճառ է հանդիսանում այն փաստը, որ ավարտվում է տրամադրվող սուբսիդավորման գործունեության ժամկետը։
Գաղտնիք չէ, որ էլեկտրաէներգիայի թանկացման ազդեցությունը սպառողների որոշ խմբերի համար մեղմացնելու նպատակով, 2015 թվականի օգոստոսից սկսած կառավարությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը ստանձնեցին հոսանքի սակագնի հավելյալ ծանրաբեռնվածությունը փոխհատուցելու պարտավորությունը։