Երբ հարուստ հայը ատում է աղքատ հային, հայրենասիրությունից խոսելը վաղ է: Ճիշտն ասած, չգիտես թե ինչու, Հայաստանում կա այսպիսի ավանդույթ՝ ամեն տեսակի ընտրություններից առաջ խոսվում է, որ վարչապետին հաստատ փոխելու են: Սակայն կա նաև այսպիսի երևույթ, երբ վարչապետին սիրում են մարդիկ, այդ հնարավոր փոփոխության մասին խոսում են ափսոսանքով, ինչպես միշտ լինում էր Անդրանիկ Մարգարյանի պարագայում: Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, ապա այն, որ նա մեծ սեր չի վայելում սովորական մարդկանց հարթության մեջ, դա ակնհայտ է և անմեկնաբանելի: Նույնիսկ ՀՀ կառավարության ընդունած որոշումներից կարելի է կռահել՝ տվյալ վարչապետը մտածում է արդյոք անապահով խավի մասին, թե ոչ, թե նրա որոշումները մեկ օր առաջ ավելի են հարստացնում արդեն հարուստներին: Տիգրան Սարգսյանը մի յուրահատուկ բանկային երաշխիքի է վերածվել օլիգարխիկ համակարգի համար, օրինակ՝ եթե նա անողոք է ատամնաբույժների հարցում, ապա նմանատիպ վերաբերմունք մենաշնորհային դաշտի նկատմամբ նա երբեք չի ցուցաբերել: Եվ այստեղից կարելի է եզրակացնել, որ մեծահարուստները ընդհանրապես շահագրգռված չեն նրան ազատելու հարցում: Եվ խոսել, որ հաստատ այս անգամ Տիգրան Սարգսյանը այլևս վարչապետ չի լինելու, դեռ վաղ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել