Tert.am-ը գրում է.

Այսօր լրանում է «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի» անդամ Անդրեաս Ղուկասյանի ձերբակալման 72 ժամը: 

«Հուլիսի 29-ի երեկոյան Անդրեաս Ղուկասյանին ոստիկանները մահակներով դաժանորեն ծեծել են հավաքի անցկացման վայրում, իսկ երբ փորձել է տուն հասնել, ձերբակալել են: Վնասվածքները բազմաթիվ են, հիմնականում ծնկների շրջանում մահակներով հարվածներ է ստացել, այն աստիճանի, որ տեղաշարժման հետ խնդիր ունի, սակայն մինչ այս պահը հետազոտություն չի իրականացվել, որ պարզվի, ի վերջո, կոտրվածքներ կա՞ն, թե՞ ոչ: Հրավիրվել է«Շտապօգնություն», պարզապես օգնությունը սահմանափակվում է ցավազրկողներ տալով և բաց վերքերը վիրակապելով»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել